«Առաջին լրատվականը» զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։
– Պարոն Շիրինյան, արդյո՞ք Բելառուսի համար Հայաստանի հեղափոխությունը կարող է օրինակ ծառայել, թե՞ ոչ։ Կա տեսակետ, որ պետք չէ ընդհանրապես Բելառուսում տեղի ունեցողը համեմատել Մայդանի կամ Հայաստանի հեղափոխության հետ։ Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը։ – Ես մտածում եմ, որ ոչ միայն Բելառուսի վրա, այլև ողջ աշխարհի վրա է մեր հեղափոխությունը ազդեցություն գործել, քանի որ այն լրիվ խաղաղ էր։ Ով նա խապաշարում չունի, հոգեկան խնդիրներ չունի,
էկրաններից այդ բոլորը կարող է տեսնել Մինսկում և ուրիշ տեղերում։ Մեր հեղափոխության հետ համեմատած, տարբերություններ էլ կան։ Տարբերություններից մեկն այն է, որ պարզ է, որ իրենք մեր հեղափոխության ղեկավարների արդյունավետ տակտիկան կանխավ ունեցել են։
Խոսքը, մասնավորապես, մեզ մոտ ցանցային պայքարի վերաբերյալ է, երբ պ այքար էին ծավալում մի տեղ, իսկ ոստիկանապետ Վովան իր ո հմակով վազում էր ուրիշ տեղ, ու 2 օրում հալից ընկան։ Որովհետև բելառուսները սլավոններ են ու ռուսական ազդեցությունը կա, իրենք նոր տեխնոլոգիաները չկարողացան կիրառել։ Սակայն իրենք էլ հաստատակամ եմ, և դա ակնհայտ երևում է։ Այժմ համեմատե՞լ, թե՞ չհամեմատել։ Ոչ պետք է համեստությամբ տառ ապել, ոչ էլ հ ոգեկան հի վանդությամբ մեծամտանալ։ Հայկական հեղ ափոխությունը ազդել է և ազդելու է։
Սակայն սա նաև Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը պարտավորեցնող է՝ այն իմաստով, որ մեր հեղափոխությունը չի կարող լինել միայն մերը։ Հայաստանը պետք է դինամիկ զարգացման օրինակ ցույց տա նաև ներքին կյանքի իմաստով։ Հայ ժողովուրդը ար արչագործական ժողովուրդ է, ինքն է արարել, հետևաբար՝ օրինակ պետք է ծառայի։ Բելառուսների տարբերությունն այն է, որ կողքներին թուրք չունեն, ու ռուսական ազդեցությունը չեզոքացվում է Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի եւ Լեհաստանի ազդեցությամբ։ Այսինքն՝ իրենք այն վտանգը չունեն, ինչ մենք ունենք։ Սակայն երկու
երկրում էլ տապալվել է ռուսական Կ Գ Բ-ն։ Ռուսական Կ Գ Բ-ն Բելառուսում բացարձակապես տապալվել է, քանի որ ակնհայտ է, որ ոչ կարողանում են ժամանակին համարժեք միջոցներ ձեռք բերել, արած քայլերը ժողովրդին ավելի է բոր բոքում, ոչ էլ կարողանում են կողմնորոշվել քաղաքական մարտավարության մեջ։ Այստեղ մի տարբերություն էլ կա մերնի համեմատ, որ շատ կարևոր է. Բելառուսի դիկտատորը, կոլխոզի նախագահը երկրի արդյունաբերությունը պահպանել է, նաև առողջապահության համակարգն է պահպանել։ Հետևաբար՝ այնտեղ պայքարը ավտորիտար ղեկավարի դեմ է, իսկ մեզ մոտ գողապետության, ավազակապետության։
Մեզ մոտ բոլոր ձեռնարկությունները մասնավորեցված են, գները՝ բարձրացրած։ Սա 3 նախագահների կատարած ոճ իրն է Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ։ Իրենք իրենց ծառայություն մատուցած ղեկավարին հեռացնում են իշխանությունից, իսկ մեզ մոտ նախկինների պատիժը ձգձգվում է։ Հայաստանի 3 նախագահներն էլ պետք է պա տժվեն։ Տեսեք, բելառուսները չեն նահանջում այն դեպքում, երբ Լուկաշենկոն երկրի տնտեսությունը, գրեթե բոլոր խոշոր ձեռնարկությունները պահպանել է։ Նա կարող է հանգիստ հրաժարական տալ, գնալ՝ մնալով բելառուս ժողովրդի պատմության մեջ։ Իսկ մերոնք, բացի քաղաքական դ իակ լինելուց, այլ բան չեն կարող անել։