Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ընթացքում ամփոփեց Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատելաոճը եւ նշեց.
«Կարծես թե մենք բոլորս դրախտային երկրում էինք ապրում, եւ հանկարծ եկան ինչ-որ սատանայի նմանատիպներ ու այդ դրախտային երկիրը քանդեցին։ Բայց մոռանում են, որ իրենք խոստանում ու
չէին անում իրենց խոստացածը, իսկ նոր եկածները խոստանում են, եւ եթե ժամանակ ու շանս տրվի, կանեն»։ Ըստ Արման Նավասարդյանի՝ կան անձիք, որոնք քաղաքական ասպարեզում էլ գոյություն չունեն եւ լավ կանեն, որ առհասարակ հեռանան քաղաքականությունից.
«Հայաստանի հանրապետությունում պատմական իրադրություն է տեղի ունեցել, քանդ վել է այն, ինչ ոչ մի երկրում նման հեշտությամբ չի քանդվում, 30 տարվա մղձավանջից դուրս ենք գալիս։ Ոչ ոք թող չսպասի, որ անմիջապես դրախտ կստեղծվի։ Մենք Նիկոլ Փաշինյանին պետք է շնորհակալ լինենք, որ դժոխքից փորձում է հանել Մեզ»։
Մեր զրուցակիցը Նաև նշեց, որ ՀՀԿ-ն ագրեսիվ մարտնչող ընդդիմություն է. «Ասում են բաներ, որ ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում, բայց դա ուղղված չէ միայն «Իմ քայլը» դաշինքին. դա շատ մեծ վտանգավոր երևույթ է Հայաստանի Հանրապետության համար»։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։