Բարև Ձեզ: Պատկերացնում եք, չէ, ինչ կլիներ, եթե չինական տասնհինգ միլիարդանոց ներդրման քարոզչական կուտն ուտեր Հայաստանի գործող կառավարիչներից որևէ մեկը․ հետո ինչով և ինչպես էր նա տարբերվելու նախկինների հայ-չինական երկաթուղու պաշտոնական սուտը,
կամ հայկական նոր ատոմակայանի քաղաքական բլեֆը քարոզողից։ Ինչ է, դեռ չեք հավատում, որ գյուղական ճանապարհ եւ մանկապարտեզ կառուցելը համազոր է զինվորի հացին նստած գիշատիչներից ազատագրվելուն։ Երևի դրա համար էլ հանրապետական գործիչն
էլի շտապեց՝ ծաղրելով չինական անհասցե ներդրումը։ Ծաղրելուց առաջ հանրապետականը լավ կլիներ բացատրեր հյուսիս-հարավ մայրուղում չինական իրական ներդրման տապալման եւ սահմանին մեր զինվորի սոված մնալու պատճառները։
Հետո էլ լավ կլիներ հաշվել, թե հյուսիս-հարավից գողացածով քանի սահման պահող համայնք կդադարեր թակել չքավորության դուռը, եթե կուզեք, դեռ այն ժամանակներից, երբ հյուսիսային պողոտա էիք կառուցում։
Դա ինչ պակաս սահմանադրական կարգի տա պալում է, երբ երկիրը բաժանվում է մի քանի ընտանիքի միջև, որոնք այսօր 1-ինն են պահանջում արդար ապրուստի կանոններ՝ ամենուր բղավելով, բռնեք գողին․․․ Հաջողություն: Նվեր Մնացականյան
Տեսանյութը դիտեք ստորև՝