Հայտնի դերասան Ալեքսանդր Խաչատրյանի ցնցող խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին պարզապես հիացրեց ողջ աշխարհի հայությանը

«Մշակույթը ինչպես որ եղել է ցավալի վիճակում, այդպես էլ կա, իսկ մեր երկրում կատարված փոփոխությունները Արմատական են ու հուսադրող, բայց հիմա չենք հասել մշակույթին»,- սրա մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց դերասան Ալեքսանդր Խաչատրյանը՝

հավելելով, որ մենք չունեինք ազգանպաստ ծրագիր, ազգային ռազմավարություն: «Մեզ ազգային ծրագիր է պետք՝ կառուցված մշակույթի վրա»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ կրթությունը կարևոր է, ու կրթության հենարանում հենց մշակույթն է: «Ամեն մեկս մեր ներսում պետք է պայքարենք,

ինքնամաքրվենք՝ փորձելով մոտենալ 10 պատվիրաններին»,- ասեց դերասանը: Նա ևս ավելացրեց, որ մեր ազգային արժեքները վերաիմաստավորելու անհրաժեշտություն կա. «Մենք պետք է գնահատենք այն, ինչ ունենք, ու դրան հենվելով՝ նայենք աշխարհին ու մեր ունեցածով մտնենք աշխարհ»:

«Ես չեմ ուզում ընկնենք ծայրահեղությունների մեջ, իսկ հասարակությանը գունազատել «սևի ու սպիտակի», ծայրահեղության մեջ ընկնել է, մենք զանազան գույներ ունենք: Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, եթե Սահմանադրությունը մեր դեմքն է, Սահմանադրական դատարանն էլ մեր խիղճն է երևի,

ու մենք պիտի որոշենք՝ մենք խիղճ ունենք, թե ոչ, եւ եթե ունենք ինչպես է արտահայտվում ու ինչպիսին է մեր խիղճը: Ես, իհարկե, համաձայն եմ, կատարված փոփոխություններին, Սահմանադրությունն էլ ունեցավ էս հեղափոխության ոգին, ու հնարավոր է իրագործել այն միտքը, որի համար ոտքի ելավ ողջ ժողովուրդը »:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *