Տիգրան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Մեղադրյալի , դատավճռից առաջ , վերջին խոսքի իրավունքը․․․ Ինչ ՞ էր նշանակում Սերժ Սարգսյանի օգոստոսյան մամլո ասուլիսը , որն ուներ շոշափման ընդամենը մեկ հարց ՝ Ապրիլյան պատերազմ ։ Ուրիշ ոչ մի բան ։ Արդյոք գործերն այդքան վատ են և արդյոք քննիչ հանձնաժողովը կհայտարարի տեղի ունեցած լուրջ հան ցագործությունների վերաբերյալ։ Երևի նկատեցիք , որ Սերժ Սարգսյանը գտնվում էր ոչ ադեկվատ վիճակում ։ Երկար տարիների պաշտպանության նախարարն ու մյուս ուժային կառույցների
ղեկավարը , 10 տարվա Գերագույն Գլխավոր Հրամանատարը , այդպես էլ չկարողացավ ճիշտ արտաբերել իսկանդեր բառը ։ ԵՎ ոչ միայն իսկանդերը ։ Ուշադրություն դարձրեք նրա խոսքերին ՝ Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ հար ձակում , շփման գծի ամբողջ երկայնքով ՝ ավելի քան երկու հարյուր կիլոմետր։ Իսկանդյարը այն զենքը չէ , որ մենք պետք է օգտագործեինք այդ
օրերին , դա նույնն է , որ թնդանո թից կրա կես ճնճղուկի վրա ։ Իսկանդյարը պետք է օգտագործել ԼԱՅՆԱԾԱՎԱԼ պատերազմի ժամանակ ։ Եթե պատերազմը պետք է ավարտվեր չորս օրյա ժամկետում , ապա իսկանդյարի օգտագործումը այն կդարձներ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ պատերազմ ։ Եթե կա համապատասխան թարգմանիչ , խնդրում եմ թող թարգմանի ։ Այստեղ Սերժ Սարգսյանը կատարեց ճակատագրական սխալ ։
Ուշադրություն դարձրեք , ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԵՐ ՉՈՐՍ ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ , արտահայտությանը ։ Պարոն Սարգսյան , ձեզ որտեղից էր հայտնի , որ պատերազմը լինելու է քառօրյա , այն դեպքում , երբ թշնամին հար ձակվում էր ողջ շփման գծի երկայնքով ու օգտագործում էր հնարավոր բոլոր զինատեսակները ։
Հենց այս արտահայտությունն ինքը հուշում է , որ մեր հետախուզությունից առաջ , ինքն է տեղեկացված եղել ու իր հետ են համաձայնեցրած եղել պատերազմի հավանական բոլոր սցենարները , բացի մեկից , ճակատագրական մեկից , այն , որ հայ զինվորը , անզեն ու սոված փորով կկռվի եւ կհաղթի ոչ
միայն մինչև ատամները զինված թշնամուն , այլև սեփական երկրի շախմատ խաղացող Գերագույն Գլխավոր Հրամանատարին ։ Այո , ոչ ոք չի վիճարկում հայկական կողմի հաղթանակը , բայց այդ հաղթանակը կռեց միայն ու միայն հայ զինվորը ՝ թէ արտաքին և թէ ներքին թշնամիների դեմ ։ Տիգրան Սիմոնյան