Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել էին տեղեկություններ իբրև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի շուրջ քննարկումները չեն դադարում՝ չնայած վարչապետի ու նախարարի խոսնակների հերքումներին:
«Նախարարը շարունակում է իր բնականոն աշխատանքը… Ապագայի և ենթադրությունների մասին ոչինչ չեմ ցանկանում ասել, կյանք է, սակայն այս պահի դրությամբ նա շարունակում է իր աշխատանքը»,- հայտնել էր ԱՆ խոսնակը:
Հիշեցնենք նաև՝ տպագիր մամուլը գրել էր՝ առողջապահության ոլորտում մի շարք կոռուպցիոն չարաշահումներ են բացահայտվել, թերացումներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գործում: Ավելին, լուրեր շրջանառվեցին, որ պարետատունը հաշվետվություն է պահանջել Թորոսյանից:
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Արդեն հասցրեցի Փաշինյան- Թորոսյան “բուռն” զրույցի 3 “սղագրություն” կարդալ։ 1. Զույցն ըստ պոլիծակի բեմուրազնյակի 2. Զրույցն ըստ Մեյդան գազեթիի 3. Զրույցն ըստ ֆեյք-թռոլ.ռու-ի։ Երեք “սղագրությունն”
էլ իրարից արմատապես տարբերվում են։ Հավանաբար մեկի աղբյուրը սուր դոզայի տակ է եղել եւ դեպքերին հետևել պոլի անցքից, մյուսինը’ նիրվանայի վիճակում, իսկ մյուսի աղբյուրը սոսկ քթերն է քաշած եղել։ Իհարկե, չգիտեմ’ Թորոսյանը արձակուրդից հետո ինչ կանի։ Սակայն այս ամենը լրատվություն կոչելը հան ցագործություն է։