Ավագ Պապոյանը ֆեյսբուքյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Դեմ առ դեմ հանդիպեցի ազնվությանը․․․ Երեկ գնացինք Սուրբ Հովհաննես. Դեռ թամամ մեքենայի դուռը չէի բացել, երբ հետևիցս լսեցի -Մոմ պե՞տք է Ինքնաբերաբար ասեցի ՝ չէ՜ Հետո, երբ շրջվեցի, տեսնեմ մի 10-12 տարեկան տղա է, դեմքը արևից խանձված, սակայն վրա-գլուխը մաքուր, մազերը գեղեցիկ սանրված, ձեռքին էլ մի կապոց մոմ…
Կանգնեցրի, խոսքի բռնվեցի հետը, պարզվեց 3 երեխա են՝ մեծը ինքն է, հայրը Ռուսաստանի Դաշնությունում է, էս վիրուսի պատճառով գործերը “հեչ լավ չէ”,մայրը օրականով գնում է ֆերմերների մոտ, դաշտում աշխատելու, բայց որովհետև “արևից ալերգիա” ունի,վշատ է տանջվում.վՏիգրանն էլ,վկամ ինչպես ինքը ծանոթանալուց ներկայացավ՝ Տիկոն,վորոշել էր մոմ ծախելով օգնել ընտանիքին ու “վիզ էր դրել” որ մայրը դաշտ չգնա…
-Խո ամոթ բան չէ՞ հոպար ջան … Մի տեսակ վեհություն, հպարտություն կար Տիկոյի մեջ, հայացքը շիտակ, աչքերը պարզ մաքրություն. -Տիկ,հմի օր էս մոմերը սաղ ծախեցիր, տու՞ն բդի էրտաս -Հա հոպար, էրեխեքին մե քիչըմ քաղցր-մաղցր, մառոժնի բան կառնիմ, կերտամ, էսօր էլ էրգուշաբթի է, գալողները քիչ են, հարի իրգուն թե օր ծախվի էլի լավ է Հարցրեցի, թե ինչքան է կազմում էդ ձեռքի կապոցը, հետո դարձա էդ “պարզությանը”
_Տիկ, հմի օր ես քեզի էդ մոմերի փողը տամ, կերտա՞ս տուն, լսել եմ եկուց էքսկուրսիա կա, ահագին մարդիք բդի գան, գնա եսօր հանգստացի, եկուց կծախես. Մի տեսակ խեթ նայեց վրաս, վիրավորված, սակայն հպարտ դեմքով, վճռական ձայնով դարձավ ինձ -Հոպա՜ր, թե բդի մոմ առնիս, առ, ընձի “ԸՄԲԵՍՆԱ” փող պետք չէ, ես մուրացկան չեմ… Հուզվեցի, աչքերս նույնիսկ լցվեցին -Չէ Տիկ ջան, դու ընձի ճիշտ չհասկըցար, ես քեզի մուրացկանի տեղ չեմ դրել, ուղղակի որպես արդեն ընկերներ գուզեմ մե բանովըմ էլ ես քեզի օգնեմ -Գուզես օգնես՝ մոմ առ
Իհարկե գնեցի մոմերը, գրկեցի Տիկոյին, փաթաթվել եմ արցունքները աչքերիցս գլորվեցին ցած… Հեետո ահագին երկար զրուցեցինք
Ինձ թվում է, կարողացա Տիկոյիս վիրավորվածությունը վերացնել. Բաժանվեցինք որպես լուրջ, հասուն ընկերներ… Ողջ օրը մտքերով փոքրիկի հետ էի Ազնվություն, մաքրություն, արժանապատվություն, հպարտություն, վեհություն — ահա, թե ով է իմ ընկեր Տիկոն
Պատկերացնում եմ, թե այսքան տարի երկիրս ղեկավարած ստահակները, եթե Տիգրանի ազնվության մեկ/հարյուրերորդը ունենային, ԱՅԺՄ ինչ դրախտային Հայաստանում կապրեր իմ ազգը…