Բացահայտումների այնպիսի փաթեթ եմ հավաքագրել, որը․․․ Լրագրող Լուսինե Խաչատրյանի սենսացիոն բաց նամակը ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Լրագրող Լուսինե Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել նրան, որ օգնեն բացայտելու իր հետ կապված ապօրինությունները.

«Պարոն վարչապետ, լռությունն ու համբերությունը սպառվելու հատկություն ունեն, իսկ այնքան համբերատար, որքան ես էի՝ բոլորին է հայտնի, թե ինչպիսի անօրինություններ եւ սար սափներ բաժին հասան ինձ ու դստերս շուրջ վեց տարի, և հույսը, որ վերջապես վերջ կդրվեն մեր հանդեպ իրականացված հան ցագործություններին՝ ընդամենը խաբկանք էր:

Հունիսի երկուսին, երբ ոստիկանության Մալաթիայի բաժինը իրականացրեց իր հովանավորների վաղեմի երազանքը՝ ինձ եւ երեխայիս դուրս հանելով մեր բնակարանից՝ առանց դրա իրավունքն ունենալու, զրկեց ոչ միայն գույքից, այլև՝ ողջ ունեցվածքից, ես նորից հավատացի, որ իշխանության ներկայացուցիչների՝ ինձ մոտ գալուց հետո հան ցագործները կսթափվեն, այդ իսկ պատճառով կտրուկ քայլերի չդիմեցի՝ բացել բնակարանիս դուռն ու ներս մտնել, հիշեցնեմ, որ ոստիկանների գործողությունների դեմ երրորդ կասեցումը դատարանից ստացանք հունիսի հինգին, ինչից հետո առավել ևս ես իրավունք ունեի տուն մտնելու,

ինչն ինձ արգելեցին՝ համոզելով, թե մինչ այդ պահը բոլոր քայլերս եղել են օրինական, այս մեկն ապօրինություն կդիտվի ու ես, վստահելով՝ կարծեցի, թե այդուհետ ամեն ինչ անցնելու է օրինական դաշտ և անօրենները ոչ միայն կպ ատժվեն, այլև՝ Նոր Հայաստանում անչափահասին կվերեդարձնեն իր բնակարան, իսկ հանց ագործներին ցույց կտան օրենքի ճանապարհը, մինչդեռ տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Պարոն վարչապետ, Ձեզ հասցեագրված բոլոր նամակներս անհետանում են, անպատասխան են Ոստիկանության, ՀՔԾ պետերին, Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազին հասցեագրված մի շարք նամակներն ու հաղորդումներս՝ 26.06.2020թ, 10.07.2020թ:

Չխոսեմ բազմաթիվ օգտատերերի նամակներից. վերջիններս խնդրում են արձագանքել իրենց խնդիրներին, որոնք իմ խնդրից գրեթե ոչնչով չեն տարբերվում. արդյո՞ք տարակուսելի չէ, որ տարիներ շարունակ մարդկանց իրավունքների եւ պաշտպանության համար համառ պայքար մղած լրագրողը այսօր իր զավակի հետ ապրում է ամենօրյա տագնապների ու վախերի մեջ՝ սեփական հայրենիքում, և ոչ միայն անտեսված է, այլև՝ ամենաշատը անհրաժեշտություն ունի պաշտպանության եւ իրավունքների վերականգնման:

Պարոն Փաշինյան, դիմում եմ Ձեզ բաց նամակով, քանի որ այլևս չեմ պատրաստվում առանց այն էլ իմ կորցրած ժամանակը վատնել՝ օրենքին ապավինելու ու օրենքը շրջանցած պետական որոշ այրերի ակնհայտ արհամարհանքն ու անօրինությունները հանդուրժելու. դատարաններում առողջությունս վատնելու, ՀՔԾ, ԱԱԾ, Ոստիկանության, Դատախազության գործառությունը սեփական ուժերով իրականացնելու, ինչն էլ արել եմ վերջին 1 ամսում:

Վերը նշված կառույցների՝ վեց տարի ակնհայտ խախտումներով եւ սան ձարձակ մերժումներով պատասխաններս թիվ ու հաշիվ չունեն, շուրջ 2,5 ամիս է՝ դրանց թիվը կրկնապատկվել է, վերջերս որոշել են ընդհանրապես չպատասխանել: Եթե նախկինում մտածում էի, թե լռելուս հետևանքով են իմ դեմ գործող պետական կառույցները նման գործելաոճ դրսևորում, ապա բնակարանիցս մեզ հանելու աղմուկից հետո հավատում էի՝ ուշքի կգան եւ կգործեն բացառապես օրենքի շրջանակներում, բայց՝ ապարդյուն:

Եթե ամսիներ առաջ ընդամենը որոշ կցկտուր փաստեր ունեի, հիմա բացահայտումների այնպիսի փաթեթ եմ հավաքագրել, որոնք բացառապես Ձեզ եմ վստահելու, պարոն Փաշինյան, ուստի, պահանջում եմ ՇՏԱՊ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ամբողջը տրամադրելու, քանի դեռ այն «օրինապաշտները», որոնք մինչ օրս Ձեզ թյուր տեղեկություններ են ներկայացրել, պատահմամբ չբեմադրեն իմ ինքնաս պանությունը՝ դժբախտ պատահար որակելով, ինչպես ամիսներ առաջ վարվել է ոստիկանության Մալաթիայի բաժինը՝

լրատվական կայքերը ողողելով իմ ինքնաս պանության վերաբերյալ անհեթեթ, «ցնցող» ստահոդ լուրերով, ինչպես էին շտապ օգնություն հրավիրել՝ ինձ անզգայացնելու միջոցով բնակարանիցս հեռացնելու, ցանկացած եղանակով եւ ստոր միջոցներով բնակարանն ինձանից ազատելու համար, ինչն էլ, ի վերջո արեցին, (սրանք ընդամենը իմ պատմության սարսափի «ծաղիկներն են», որոնք ապացույցներով հրապարակելու եմ, մնացածը՝ հաջորդիվ):

Պարոն Փաշինյան, վերջերս մտերիմներիցս մեկը, որին հայտնի է ինձ հետ կատարվածը, շատ ցավալի դիտարկում արեց, թե՝ ես շատ լավ գիտեմ ամեն ինչ՝ փաստերով, բայց շատերի համար անհավատալի է այս սարս ափելի պատմությունը, դրանով է պայանավորված լրատվական կայքերի լռությունը, պարզապես անհնար է ընկալել այն ամբողջ դաժան իրողությունը, ինչը իրագործել են քո հանդեպ:

Պարոն վարչապետ, այս պահից սկսած ես ակնկալում և պահանջում եմ Ձեր պաշտպանությունը՝ ապահովել իմ եւ զավակիս, ինչպես նաև հարազատներիս անվտանգությունը, քանի որ այն բացահայտումները, որոնք կատարել եմ ինքս՝ վերջին մեկ ամսում, շատերի համար ճակատագրական են լինելու, իսկ այդ հրեշավոր ցանցի հովանավորները՝ պետական պաշտոնյաներ ու նրանց շարքային կամակատարներ, իրենց երկար թաթերն ու հանց ավոր կապերը գործի դնելով՝ չեն զլանա վնասել ինձ այս գրառումից հետո:

Նշեմ, որ մինչ հիմա Ձեր իշխանության որոշ ներկայացուցիչների ևս չափազանց անհանգստացրել է իմ՝ վերջին ամիսների լռությունը. զարմանալի չէ՞ արդյոք՝ ի՞նչ մտավախություն ունեն, ինչու՞ են իրենց ներքին կապերով փորձում պարզել՝ ո՞վ է այժմ իրականացնում իմ փաստաբանի գործառույթները, քանի որ իրենց էլ հայտնի է, որ մինչ վերջերս իմ պաշտպանությունը ստանձնած փաստաբաններին հրահանգված է եղել իմ գործը հնարավորինս հարամել եւ տանել սխալ ճանապարհով, պաշտպանությունն իրականացնել միայն ինձանից իմ ինֆորմացիները կորզելու ու իրենց տերերին հասցնելու հստակ պլանավորած սցենարով՝ ոստիկանության հետ համագործակցելով (պաշտպաններիս գործունեությանը կանդրադառնամ հաջորդիվ): Այժմ, պարոն վարչապետ, սպասում եմ բացառապես Ձեր արձագանքին, խնդրում եմ՝ չհրահանգել որևէ մեկի՝ ինձ հետ բանակցել ու մտերիմ կապերը գործի դնելու միջոցով ինֆորմացիա ստանալ, պահանջում եմ չեղարկել իմ բնակարանի առքուվաճառքի գործարքը՝ Անդրանիկի 27, բն.16, որն այս պահին իրականացվում է «Էվոկա» բանկի միջոցով:

Շուրջ 2,5 ամիս է՝ լռելյայն հետևում եմ «VILLA REALTY» անշարժ գույքի գործակալության գործունեությանը՝ ֆեյսբուքյան էջերով, «List.am» կայքով և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակցի, վերը նշված անշարժ գույքի գործակալության գործակալի անձնական էջում անվերջ թարմացվող բնակարանիս վաճառքի հրատապ հայտարարություններին՝ շաաաատ շտաաաաապ, ինչպես նշված է, իհարկե՝ մի քանի ձայնավոր հնչյունները փաստում են, որ այդ բնակարանը շատ արագ վաճառել է պետք, որ վաշխառու «սեփականատերերը» միմյանց մեջ բաժանեն տարիների իրենց կուտակած տոկոսով տրված գումարները, որոնք ծառայել են հրեշավոր նպատակի, ինչի մասին էլ պատրաստվում եմ պատմել Ձեզ, պարոն Փաշինյան, իսկ հատկապես որ պաշտոնյաներն ու նրանց կամակատարեր են վեց տարի մասնակցել այսօրվա վաճառքը վավերացնելու ծրագրին` կներկայացնեմ բացառապես Ձեզ:

Երեկվանից փորձում եմ խաբված սեփականատիրոջը բացատրել, որ չդառնա այդ հան ցավոր խմբավորան հերթական զո հը, թեև նշեմ, որ նախկին «սեփականատերերը» ամենևին էլ բարեխիղճ գնորդներ չէին, ինչի մասին դատարաններին փորձում էի բացատրել՝ Անժելյա Հարությունի Վիրաբյան, Տիգրան Կոլյայի Բաբայան, իրենց հանցագործ փաստաբան Գուրգեն Թորոսյանով, ընդամենը վաշխառուներ էին ու այդ ցանցի խամաճիկներ՝ քրեական հեղինակությունների հովանավորչությամբ գործող, դատավորների, դատախազների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների սիրելիների պիտակը՝ ճակատներին դրոշակ դարձրած:

Նշեմ, որ վերոնշյալ գործակալությունը, որքան էլ փորձում է արդարանալ, թե իրենք տեղյակ չէին խնդրին, ինձ զանգահարած գործակալության տնօրենն ու գնորդը անտեսում են նաև իմ նշած փաստերը, որ բնակարանը վիճելի է ու սույն թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 15.00-ին բնակարանի հետ կապված, խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջին նիստ է նշանակված:

Ընդգծեմ՝ ունեմ բոլոր ապացույցները, որ բնակարանիս նախկին կեղծ գործարքները ևս իրականացվել են սույն գործակալության թեթև ձեռքով: Ինչպես արդեն նշել եմ՝ դատարաններին դիմելու կամ նոր արգելանքների հույսով նորից դատավորների մերժումները ստանալու վերաբերյալ խոսքն այսուհետ փակված է. հայաստանյան վնգստացող արդարադատությունը ինձ համար վաղուց գոյություն չունի, իսկ այն դատավորները, որոնց ցինիզմի մասին բազմիցս բարձրաձայնել եմ՝ անպատիժ են ու շարունակում են պատժել մեզ:

Պարոն Փաշինյան, վստահ եմ, որ Ձեր արձագանքը՝ հանդիպման օրվա մասին, չի ուշանա, ինչպես նաև չեք անտեսի պահանջս՝ ապահովել մեր անվտանգությունը, միգուցե, խնդրի լրջությունը առաջին հայացքից ակնառու չէ, սակայն հավաստիացնում եմ, որ դրա արմատները շատ ավելի խորն են, այս գործի բացահայտումով կոռուպցիոն այնպիսի համակարգեր ու դրանց մասնակից պաշտոնյաներ կհայտնաբերվեն, և եթե Ձեր իշխանության գալու գերնպատակը երկիրը կոռուպցիոն հանցագործներից ազատելն է, այս խնդիրը Ձեզ համար կլինի լավագույն սկիզբը»:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 27 հասցեում գտնվող բնակարանը, որտեղ ապրում էր Լուսինե Խաչատրյանը, վերջինիս ամուսինը վաճառել է, Խաչատրյանի պնդմամբ՝ առանց իր համաձայնության։ Բնակարանի գնորդները գնելուց առաջ նույնիսկ մեկ անգամ չեն գնացել՝ այն տեսնելու։ Լրագրողն ասում է՝ ինքը փաստացի խաբեության զ ոհ է դարձել, տևական ժամանակ պայքարում է, որ ապացուցի այդ հանգամանքը։ Դատարաններում այս պահին քննվող մի շարք գործեր կան՝ կապված բնակարանի առուվաճառքի և այլ հանգամանքների հետ։

Ըստ Խաչատրյանի՝ բնակարանի հետ կապված նաև վարչական վեճ կա, և Էդգար Պետրոսյանը Խաչատրյանին բնակարանից վտար ելու ոստիկանության գործողությունները կասեցրել է մինչև այդ վարչական վեճի ավարտը։ Մարտ ամսին, սակայն, բնակարանի գնորդներն այն այլ անձի են վաճառել։ Լուսինե Խաչատրյանի խոսքով ՝ փաստաբան Գուրգեն Թորոսյանն, ով ներկայացնում էր բնակարանի նախկին սեփականատիրոջ շահերը, հիմա էլ նոր սեփականատիրոջ շահերն է ներկայացնում, պնդում է՝ քանի որ բնակարանը նոր սեփականատեր ունի, Էդգար Պետրոսյանի որոշումը, համաձայն որի՝ ոստիկանությունը մինչև վարչական վեճի ավարտը չի կարող իրեն վտարել բնակարանից, այլևս ուժի մեջ չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *