Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Մի կին կա, հավաքшրար է աշխատում: Իրեն հաճախակի տեսնում եմ, քանի որ մեր տունն է նաև մաքրում: Միշտ ուրախ ժպիտով բարևում էր: Վերջերս անընդհատ սրտնե ղված էր: Կնոջս ասեցի մի հատ հետը խոսի, հասկանա ինչ խնդիր ունի: Պարզվում է իր հիմնական աշխատանքը՝ մի հարուստի տուն է մաքրում եւ վերջի մի քանի ամիսը էդ մարդը իրեն փող չի տալիս: Ասեցի ես կխոսեմ էդ մարդու հետ, հեռակա ճանաչում եմ…
Զանգում եմ, ուզում եմ ներկայանալ, դիմացինս խոսքս կիսատ է թողնում, ասելով, թե լավ ճանաչում է ինձ: Ասում եմ. դե ավելի լավ, քանի որ մի նուրբ հարցով եմ զանգել, գիտեմ որ մեր տան աշխատողը նաև ձեր մոտ է աշխատում: Հա ասում է, իսկ ի՞նչ պրոբլեմ կա: Ասում եմ. ես էլ չգիտեմ, մի տեսակ նեղված եւ մտամոլոր է, ասեցի կարող է դուք իմանաք՝ ինչ խնդիր ունի:
Պատասխանում է. չգիտեմ, ճիշտն ասած գործերս մի քիչ խшռն ա, մի քանի ամիս ա փող չեմ տվել իրեն, կարո՞ղ ա դրանից նեղված լինի: Ասում եմ չգիտեմ, ինձ բան չի ասել, բայց կարող ա, հարցնում եմ ինչքան գումար ա, ասում ա հեչ, մի հազար դոլարի չափ (չգիտեմ ինչի ա դոլարով ասում): Ասում եմ եկեք սենց անենք, ես էդ փողը տամ ձեզ, դուք իրա
պարտքը փակվեք, հետո ինձ կվերադարձնեք: Ասում ա. Վաաայ էս ինչ ես ասում Բակուր ջան անցնում ենք «դու»-ի, բա էդ ինչ փող ա իմ համար, որ քեզնից վերցնեմ, վաղը կտամ իրա փողը… Ուզում եմ ասեմ, բա որ էտ ինչ փող ա քո համար, բա որ միլիոնների գործարքներ ես անում, էդ աշխատողի փողը ինչի՞ չէիր տալիս,
բայց բան չեմ ասում, շնորհակալություն եմ հայտնում եւ անջատում հեռախոսը… Մի բանը չգիտեն շատերը, եթե բանկի և պետության պшրտքերի ուշացումը պատժ վում է թղթի վրած գրված օրենքներով եւ տույ ժերով, ապա քրտինքով
իրա օրավարձը վաստակող մարդու փողը չտալը եւ ուշացնելը, բացի երկրային օրենքներից, մի այլ գեր բնш կան ու ժով էլ ա պաշտպանված, միայն ես մի քանի դեպք գիտեմ, որ բանվորի, արհետավորի փողերը չտված ժամանակի փողատեր գործարարը, էսօր բո մժի նման ա ապրում… Քրտի նքով աշխատած արդար գումարը առաջնային պիտի վճարվի! Հ. Գ. Որոշ էական դետալներ փոփոխված են, որ փոստիս հերոսին վն աս չհասցնեմ…