Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են բեմադրված տեսանյութ, որում գերե վարված սպա Գուրգեն Ալավերդյանը «խոստովանում է»:
Տեսանյութում, որը հայտնվել է ադրբեջանական մի շարք կայքերում Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների ջանքերով, ավագ լեյտենանտ Գուրգեն Ալավերդյանը պատմում է, թե ծնվել է 1989 թվականի օգոստոսի տասնչորսին Գեղարքունի մարզի Մարտունի քաղաքում,
2015 թվականից որպես սպա ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Ալավերդյանը մի քանի անգամ կրկնում է «գրա վյալ Քարվաճառ» արտահայտությունը, հայտնում է, որ իր հրամատար Վազգեն Վարդանյանի հետ
«դիվերսիոն հար ձակումներ է իրականացրել»: Նա նաեւ ափսոսանք է հայտնում, որ ծառայել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում», եւ որ ՀՀ ԶՈւ-ում «իր նման մարդիկ շատ են»: «Ուզում եմ մնալ այս երկրում ու օգտակար լինել Ադրբեջանին»,-
ասում է Ալավերդյանը՝ հավելելով, որ «հայերը հաղթելու որեւէ հնարավորություն չունեն»: Մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում՝