Վասակ Դարբինյանի աննախադեպ ցնցող գրառումը Նիկոլ Փաշինյանի մասին փակեց բոլոր չարախոսների բերանները

Ով ինչ էլ ասի՝ Նիկոլ Փաշինյանն արեց աներևակայելին.

Կասեցրեց Հայաստանի անվերահսկելի դարձած անկումը. Հույս ներշնչեց պարկեշտ մարդկանց, որ կարելի է ապրել արժանապատիվ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Վասակ Դարբինյանը: Յոթ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Լևոն Տեր-Պետրոսյանը հաջողության հասավ ժողովրդական (չվարանեմ ասել՝ աննախադեպ) զարթոնքի միջոցով եւ ձախողվեց կադրային քաղաքականության մեջ անուղղելի ու աններելի վրիպումների ու սխալների արդյունքում: Նրա գերխնդիրը փառքն էր: Հանուն պատմության մեջ մնալու՝ անգամ իր ու հաջորդող սերնդից անիծվելու գնով, զուգահեռաբար՝ սերունդների օրհնանքին արժանանալու նպատակասլացությամբ:

Նա չկենտրոնացավ ոչ կրթության, ոչ կոռուպցիայի, ոչ էլ մշակույթի կամ անգամ որևէ ենթամշակույթի վրա, համարելով, որ դրանք իրենց հունով կկարգավորվեն,- քանի որ սևեռված էր ազատագրական շարժման, այնուհետ՝ պետականության ստեղծման եւ զուգահեռ ծավալված պատերազմի վրա: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի առաջնորդ հռչակվեց Լևոն Տեր-Պետրոսյանի մի քանի առանցքային վրիպումների, դրանց ուղեկից թուլության եւ նաև անհաջող կադրային քաղաքականության հետևանքով,

շրջապատվեց պատեհապաշտների բանակով, ռոմանտիկների ուրվականներով, ճանաչվեց եւ արհամարհվեց որպես «Հայր մերը» չիմացող տգետ, նաև՝ իբր Հայ առաքելական եկեղեցու հետևորդ ու քահանայի որդի, որը, սակայն, ոչ մի բան չի հասկացել հավատից, բարությունից, օրհնանքից եւ առհասարակ պարկեշտությունից,- կործանվեց ու դեռ շարունակում է կործանվել իր աներևակայելի ագահության, մարդկանց եւ կենդանիների հանդեպ դաժանության, իր մեջ ու իր շուրջը բացասական ահռելի էներգիայի կուտակման պատճառով,- որքան էլ հիմա մտածի, թե վիրուսից է իրեն սպառ նացող վտանգը:

Սրան հաջորդած Սերժ Սարգսյանը՝ բնածին դանդաղամիտ, նաև՝ շրջահայաց, բայց անվճռական, իր ապահովությունը գերագնահատող ,- ինչպես և իր նախորդը՝ դարձավ փողի իշխանության գերին, իր շուրջը համախմբեց իր նմաններին ու իրենից կախվածություն ունեցողներին՝ դիրքի կամ ունեցվածքի չափով, որոնք ընդունակ են առժամանակ բթացնել մարդկանց զգացողությունները աշխարհիկ ժամանցի նկատմամբ գայթակղություններով,- ի վերջո կորցրեց ժամանակի, տարածության, նաև՝ փողի, իշխանության, թռիչքի, փոսի եւ բազմաթիվ այլ առանցքային բաների զգացողությունը եւ հեռացավ իր անփառունակ ճակատագիրը վերաիմաստավորելու:

Ով ինչ էլ ասի՝ Նիկոլ Փաշինյանն արեց աներևակայելին: Կասեցրեց Հայաստանի անվերահսկելի դարձած անկումը: Հույս ներշնչեց պարկեշտ մարդկանց, որ կարելի է ապրել արժանապատիվ: Վերադարձրեց ռոմանտիկան, թե աշխարհը կարող է լինել մեր ընկալումներին համապատասխան: Ու վրիպեց…: Ոչ թե՝ որ անհեռատես է, այլ որ անուղղելի լավատես է: Նիկոլը կարող է պարտվել իր իսկ հաղթանակած դաշտում. ժողովրդավարության, ազատության, արդարության վերականգնման դաշտում:

Քանի դեռ չի պարտվել՝ ես պարտավոր եմ ետ պահել նրան պարտությունից, եւ նա պարտավոր է լսել ինձ: Իմ ասելիքը մի քանի պարզ խորհուրդներ են. 1. ստեղծիր համերաշխության մթնոլորտ. գծիր սահմանը ներկայի ու անցյալի միջև՝ հստակ սահմանելով կանոններ ներկայի ու ապագայի համար, անցյալի ցանկացած իրադարձության հանդեպ ցուցաբերիր բացառիկ ողջամտություն, լայնախոհություն ու մեծահոգություն, որ չվաստակես վրիժա ռուի կամ կողմնապահի համբավ, 2. զսպիր զգացմունքներդ. հիշիր՝ դրանք թեև քո հաղթաթուղթն են, բայց զգացմունքը ժամանակի ընթացքում բթանալու հատկություն ունի, հատկապես,

եթե այն փոխանցում ես ժողովրդին, որը հաճախ շփոթում է այն բնազդի հետ, իսկ հետին խելքը, ինչպես միշտ, ուշանում է, 3. որոշիր առաջնահերթ անելիքներդ, հաշվարկիր քայլերդ, ընդ որում, համոզված լինելով, որ դրանք կարող ես որոշել ու հաշվարկել միայն դու, 4. ընտրիր թիմ, որի անդամները կլինեն իրազեկ, նաև՝ անկախ, քեզնից ոչ պակաս խելացի, և որոնց հետ խորհրդակցելով՝ կկայացնես որևէ որոշում: Ոչ մի էական որոշում չհրապարակես՝ առանց այդ թիմի անվերապահ աջակցության: Ոչ մի առարկություն չանտեսես,

5. ստեղծիր իսկապես արդար դւ անխո ցելի իրավապահ համակարգ, վերացրու փոխըմբռնման բացակայությունը իրավաբանների ու շարքային քաղաքացիների միջև, հիշիր՝ դատական իշխանությունը ամեն վայրկյան կարող է շրջվել քո դեմ, քանի դեռ այն կրում է սովետական տարիների դրոշմը, 6. մի արձագանքիր ցածրակարգ ինտելեկտի տեր գործիչներին, խառնակիչներին ու սադրիչներին, թող ուրիշները պատասխանեն, 7. առաջնորդվիր բացառապես այս համոզմունքով՝ քո հաջողությունը Հայաստանի հաջողությունն է, ու քո ձախողումը լինելու է Հայաստանի ձախողումը:

Հ. Գ. Կոռուպցիայի դեմ պայքարում դու կարող ես պարտվել, դրանից ողբերգություն չսարքես, որովհետև շատ ունևորներ, որոնք ծնվել եւ ապրել են ստորադասի բարդույթով, կաշառքով իրենց հարցերը լուծելով՝ էդ պայքարում քո հաղթանակը համարելու են իրենց պարտությունը: Քանի որ սա ամենաառանցքային հարցն է, արդյունքը կարող ես ակնկալել մնացած կետերի պայմանները հաջողությամբ կատարելուց հետո: Անգամ մեկ քայլը մեծագույն ձեռքբերում կլինի Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *