Կարծիք արտահայտելուց առաջ դուք պարտավոր եք իմանալ, որ․․․ Գայանե Ասլամազյանի կոշտ պատասխանը Ստյոպա Սաֆարյանի՝ իր մասին արված հայտարարությանը

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում Գայանե Ասլամազյանի մասին կատարել էր հետևյալ գրառումը․ .«Ինչ չէինք տեսել,

դա էլ տեսանք․ միջազգային նшր կոթ րшֆ իքինգին մոտիկից ծանոթ դերասանուհի Գայանե Ասլամազյանն ու Ռուսաստանի Դաշնության պետբյուջեին պարшզ իտացված Տիգրան Քեոսայանը որոշում են կայացրել մեզ փրկել, քանի որ հեղափոխությունից հիшսթափվել ենք․․․ Էստեղ են ասել՝ տոժե մնե Կլեոպшտրա․․․»

Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Պարոն Styopa Safaryan, ձեր կնաբարո կեցվածքով իջել եք բամբասանքի մակարդակի դիտարկումների, որոնք զուրկ են հիմնավորումներից: Կարծիք արտահայտելուց առաջ դուք պարտավոր եք իմանալ, որ ես եղել եմ Ռուսաստանի Դաշնության

լրագրողների միության անդամ, ճանաչվել եմ տարվա լրագրող, տարիներ շարունակ Հայաստանի լրագրողների միության անդամ եմ ու ոչ միայն իրավունք ունեմ, այլև պարտավոր եմ ապահովել բազմակարծություն: Յուրաքանչույուր փաստի վերաբերյալ խոսելիս դուք

էլ եք պարտավոր ստուգել փաստի ճշգրտությունը ու այնուհետև հրապարակել: Դուք ձեր գրառմամբ սնուցում եք ձեզ պես սնանկ մտքի տեր մարդկանց բազմություն , ովքեր փորձում են կարծիք ձևավորել համացանցում: Առանց փաստերի բամբասանք տարածելը ձեր նման պաշտոնյայի կողմից առնվազն

անբարոյականություն է, անպարկեշտ “դուրսպրծուկի” զրպարտանք: Ցանկանում եմ, որ ձեր ասելիքը հիմնավորեք փաստերով, կամ ներողություն խնդրեք ձեր գրառման համար: Չնայած չեմ կարծում, որ կդրսևորեք տղամարդուն վայել վարքագիծ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *