Զորքը արյունաքամ էր լինում և… Վահան Բադասյանի սենսացիոն բացահայտումները Ապրիլյան պատերազմի մասին

«Սերժ Սարգսյանը երբ տեսավ, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը ոչ թե թերանում է, այլ սխալ ուղղությամբ է գնում, սկսեց դուխ վերցնել ու պաշտպանվել։ Եվ այնպիսի բաներ պատմեց, որ իբրև ճշմարտանման

են, որ արդարանա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը՝ անդրադառնալով քառօրյա պա տերազմի վերաբերյալ նախկին նախագահի ասուլիսին։ Վահան Բադասյանը հարց է ուղղում նախկին նախագահին, թե երբ հակառակորդն արդեն կանգնած էր եւ առաջ չէր գալիս, ինչո՞ւ հանկարծակի ապրիլի երեքին հիսունվեց զո հ ունեցանք։

Կամ՝ ինչո՞ւ հյուսիսային ու հարավային ուղղություններով մեր դիրքերը ետ վերցնելու գործողություններ չկատարվեցին։ «Չէ որ հենց նույն օրն արդեն 9 դիրք ետ էր վերցվել։ Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարությունները հրամանատարական կադրեր էին նշանակում՝ առաջնորդվելով ոչ թե մա րտական պատրաստվածության աստիճանով, այլև ըստ այն պատրաստակամության, թե տվյալ մարդը

նախընտրական ու հետընտրական գործընթացներում էլեկտորատի վրա ինչ ազդեցություն ունի։ Իսկ այդ մարդիկ չիմացան ինչ անել, երբ զինվորներն եւ կրտսեր սպաները հարցրեցին, թե ինչ անենք, հա րձակվում են։ Եվ սկսեցին կեղծ լուրեր տարածել, թե միանգամից վերցրել են դիրքերը՝ հու ժկու հարվ ածով»,- ասում է Վ․Բադասյանը։ Վերջինս նաև հավելում է, որ

այն դիրքերում, որտեղ մա րտը ժամեր էր շարունակվում, զո րքը արյ ունաքամ էր լինում, սակայն որևիցե ստորաբաժանում նրան ժամերով օգնության չի գնացել։ Վ․ Բադասյանի խոսքերով գնդի հրամանատարը չի իմացել՝ ինչպես գնար։ «Ինչո՞ւ ենք մենք զո հ տվել։ Քանի որ հրամանատարության բարձրագույն կազմը ապա շնորհ է եղել»,- եզրափակում է նա։

Մանրամասները տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *