Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․
Իմ աշակերտներից մեկը՝ Արտյոմը իննսունականների կեսերին գերի էր ընկել: 3ցտարի գերության մեջ մնալուց հետո Կարմիր խաչի օգնությամբ ազատվեց: Ազատվելուց մի քանի ամիս էր անցել: Մեր դռան զանգը հնչեց: Ես բաց արեցի: Դիմացս կանգնած էր սպիտակած մազերով մի երիտասարդ:
Հարցրի, թե ու՞մն է ուզում: Ասաց, թե պարոն Եղիազարյան, չճանաչեցի՞ք: Ձայնից ճանաչեցի՝ Արտյոմն էր: Եկել էր ինձ հյուր: Գրկախառնվեցինք, ներս հրավիրեցի: Հյուրասիրեցի: Ես ոչ մի հարց չտվեցի գերությունից: Սպիտակ
մազերը ամեն ինչ ասում էին: Նա պատմեց, որ ազատվելուց 1 ամիս անց Պաշտպանության նախարարություն են կանչել ու սկսել են քննել: Հանկարծ, ներս է մտել նախարար Վազգեն Սարգսյանը:
Գրկել է Արտյոմին եւ հանձնարարել քննիչներին չհարցաքննել եւ գործը կարճել: Ինչու՞ հիշեցի այս ամենը: Խնդրում եմ, գերի ընկած մեր սպայի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չանել: Խնդրում եմ: