2013-ի օգոստոսին մոլորվելու հետեւանքով Ադրբեջանում հայտնված ու բազմաթիվ փորձություններ հաղթահարելուց հետո 3-րդ երկիր տեղափոխվելու միջոցով 2014-ի հոկտեմբերին Հայաստան վերադարձած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը դիտել է հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ երեկ հրապարակված տեսանյութը եւ
վստահ է, որ սպան այդ տեքստը ո՛չ անձամբ գրել է, ո՛չ էլ իր կամքով կարդացել. ըստ Ինջիղուլյանի՝ Ալավերդյանին ակնհայտորեն սպառ նացել են: Հիշեցնենք, որ խոսքը երեկ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութի վերաբերյալ է, որում Ադրբեջանում հայտնված հայ սպան ընթերցում է իր անձնական ու զորամասին վերաբերող տեղեկություններ, խոսում ինչ-որ ծրագրված դիվեր սիայի վերաբերյալ:
Հակոբ Ինջիղուլյանի եւ Գուրգեն Ալավերդյանի դեպքերը նման են ոչ միայն նրանց մոլորվելու հանգամանքներով պայմանավորված, այլ այն պատճառով, որ Ինջիղուլյանին եւս ժամանակին սպառ նալիքներով ստի պում էին տեքստեր արտասանել: Նրան մասնավորապես ստի պել էին ասել, որ իր դասակի հրամանատարը հար բած վիճակում իրեն ստի պել է մթին գնալ ու ջուր բերել, որի պատճառով էլ ինքը մոլորվել է ու հայտնվել ադրբեջանական տարածքում:
Ստորեւ մեր զրույցը Հակոբ Ինջիղուլյանի հետ. — Հակո՛բ, տարիներ առաջ դուք մոլորվեցիք ու հայտնվեցիք Ադրբեջանում: Այնտեղ ձեզ ինչ-որ հարցազրույցներ էին պարտադ րվում, որոնց վերաբերյալ դուք խոսեցիք Հայաստան վերադառնալուց հետո միայն: Մեկ տարուց ավելի պահան ջվեց, որ դուք հասնեք նրան, որ ձեզ 3-րդ երկիր տեղափոխվեն, որտեղից էլ գաք Հայաստան: Վստահ եմ՝ տեղյակ եք, որ հայ սպա է հայտնվել Ադրբեջանում, դիտե՞լ եք նրա մասնակցությամբ տեսանյութը, ի՞նչ կարծիք ունեք:
Ես այսօր առավոտյան նայեցի, պարզ կարող ենք համեմատել իմ դեպքի հետ: Կարող եմ ասել, որ ինքը կարդում էր այդ ամենը, քանի որ ինքը, լինելով սպա, չի կարող կմ կմալով խոսել, առավել եւս՝ կարդալ: — Հավանաբար նկատել եք, որ իրականում տեքստն էր շատ անգրագետ հայերենով գրված: Ըստ ձեզ՝ Ադրբեջանում նորմալ հայերեն իմացող չկա՞, որ բառերի վերջավորությունը ճիշտ գրեր, թե՞ հատուկ էր արված: Հայերեն խոսողներ կան, սակայն
գրավոր տեքստին հավանաբար չեն տիրապետել: — Գուրգեն Ալավերդյանը հրապարակեց իր հասցեն, քաղաքի անունը, զորամասի հասցեն եւ այլ գաղ տնի տվյալներ: Այդպիսի տվյալներ չհրապարակելու հնարավորություն լինո՞ւմ է գերության մեջ: — Չէ՛, ես էլ եմ ասել, թե որտեղ եմ ծնվել, որ դպրոցն եմ հաճախել, ստի պում էին, չէիր կարող չասել: Հավանաբար ստ իպել են, ինքն էլ, իր կյանքի մասին մտածելով, կարդացել է, ցանկացած մարդ էլ էդպես կվարվեր:
Քանի որ չես կարող խաբել իրենց, կարող է բռն վես: Իսկ ի՞նչ են անում բռ նվելու դեպքում: — Իմ պարագայում կարող էր գնդակ ահա րության հասցվեր: Էդպես էին սպա ռնում — Ինչպե՞ս էին սպառ նում: Կադրի մյուս կողմը չի երեւում, կադրում միայն սպան է: Ի՞նչ տեսարան կարող է լինել կադրից դուրս: — Իմ պարագայում կամերայի հետեւում մի հոգի հայերեն խոսող մարդ էր, որը ստ իպում էր, թե ոնց ասեմ, ոնց չասեմ էն կեղծ հարցազրույցների ժամանակ:
Մեկ էլ զեն քերով մի քանի զինվոր էին կանգնած կամերայի հետեւի մասում: Զենքը խոսողի վրա ուղղա՞ծ: — Հա՛, հա՛, էդպես: — Հակո՛բ, Դուք շատ արագ երրորդ երկիր տեղափոխվելու ցանկություն հայտնեցիք, ինչը բավարարվեց: Գուրգեն Ալավերդյանը ե՞րբ կկարողանա նման հարց բարձրացնել: — Երբ որ Կարմիր խաչը այցելի, այդ ժամանակ: Եթե, իհարկե, թույլ տան իրեն:
Կարմիր խաչի հետ զրույցը վերահսկվո՞ւմ է, կարող են թույլ չտա՞լ: — Կարող են թույլ չտալ, կարող են մինչեւ Կարմիր խաչի այցելելը իրեն ասել՝ ինչ պիտի խոսի: — Իսկ եթե հակառակվի, կարող են Կարմիր խաչի այցից հետո պա տժե՞լ: — Ամեն ինչ էլ սպասելի է իրենցից: — Ձեր կարծիքով՝ այս պահին ի՞նչ հնարավորություն կա նրան վերադարձնելու համար, պետությունը, միջազգային կառույցները ի՞նչ պետք է անեն: — Փոխանակում պետք է լինի կամ երրորդ երկրի տարբերակը, դժվարանում եմ ասել: