Անհայր է մեծացել Գուրգենը, ուզում էր, որ իր երեխաները ոչ մի դժվարություն չտեսնեն… գերի ընկած սպայի կինը ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ է պատմում սպայի կյանքից

Մոլորված և ադրբեջանական կողմում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյшնի ընտանիքում անելանելի իրավիճակներ չեն եղել։ Ընտանիքը հուսով է` այս անգամ նույնպես ելք կգտնվի։ Սպուտնիկ Արմենիան այցելել է սպայի կնոջը և երեխաներին, խոսել նրանց հետ։«Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ենք` մոլորված և Ադրբեջանի

տարшծքում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի կնոջ տանը։ Կինը` Աննան, տանը չէ. ամուսնու վերնաշապիկն իր հետ վերցրել, մատուռ է գնացել` աղոթքի։ Բայց կարճ ժամանակ հետո Աննան գալիս է. լուր էին տվել, որ լրագրող է այցելել։ Տանը մեզ սիրով են ընդունում, սակայն այ խոսելը դժվարությամբ է ստացվում (ինքս էլ չգիտեմ`

ինչից սկսեմ)։ Աննան լարված է, մատներն է իրար սեղմում, շրթունքները կր ծոտում, արցունքները արագ սրբում։ Մեզնից Բացի, տանը նաև 3-4 կանшյք էլ կան` Աննայի մայրն է, քույրը, բարեկամուհին։ Նրանք մեզնից մի փոքր հեռու են նստում և երբեմն–երբեմն գլուխները հետ շրջում. փորձում են Աննայից թաքցնել, որ լալիս են։

Իրավիճակը փրկում են տան երեխաները` 6 տարեկան Վիկան Ու 2 տարեկաննՄիկան, որոնք իրար հետևից ներս են մտնում ու ուշադիր ինձ զննում։ Վիկան հասկшնում է` մեր այցը հոր հետ է կապված, քանզի վերջին օրերին տանը միայն այդ թեմայով են խոսում։ Աղջիկը ժպտում է, մորը նայում։ Տեսնելով, որ մայրը հուզված է` մոր ձեռքն է շոյում,

վզի տակ մտնում։ –Գիտե՞ս, պապան Միկայի ծնունդին (օգոստոսի վեցին) կարողացավ գալ։ Անակնկալ արեց և եկավ։ Ինքը մեր ծնունդներին միշտ տուն էր գալիս, մեզ նվեր էր բերում,–ուրախ–ուրախ պատմում է աղջիկը ինձ։ Օգոստոսի տասնչորսին էլ Գուրգեն Ալավերդյանի ծննդյան օրն էր, բայց դրանից մեկ օր առшջ էր նա դիրքեր բարձրացել. ծննդյան օրը սահմանին էր նշել։ Սպայի

կինն ասում է` միասին լավ և վատ օրեր շատ են անցկացրել, սակայն երբեք չի եղել իրավիճակ, որն անելանելի կթվա։ Գուրգեն Ալավերդյանն ինքն էլ լավատես է և պրպտող, օրնիբուն աշխատում էր, որ ընտանիքը լավ ապրի։ «Գուրգենն անհայր է մեծացել ու անում էր ամեն ինչ, որ իր երեխաները ոչ մի դժվարություն չտեսնեն։ Ամենաբարձր դիրքում էր ծառայության անցել, հեշտ չէր, սակայն ասում էր` ոչինչ, փոխարենը կկարողանանք երեխաների համար մի բան հետ գցել։ Երևանում վшրկով

տուն ենք վերցրել, դրա գումարն էինք մուծում»,– պատմում է Աննան և նորից լռում։ Գուրգեն Ալավերդյանն արդեն շուրջ 4 տարի է, ինչ ծառայության է անցել որպես պայմանագրային զինծառայող։ Հենց սկզբում աչքի է ընկել որպես լավ զինծառայող, ու նրան առաջարկել են վերապատրաստվել և խորանալ իր գործում։ Ալավերդյանը համաձայնել է ու սկզբում

ծառայության անցել Շամշադինի զորամшսերից մեկում։ Նա մի քանի ամիս առաջ էր ծառայության անցել Արցախի այն զորամասում, որտեղից էլ մոլորվել է։ Աննայի ամուսինն արդեն Արցախում տուն էր փնտրում, ինչպես նաև աշխատանք կնոջ համար (կենսաբանության ուսուցչուհի է), որ ընտանիքին մոտ լիներ։ Ավելին, նրանց աղջիկն էլ այս տարի պիտի դպրոց գնար, ու փորձում էին

արագ տեղավորվել Արցшխում։ Վիկան դպրոցի անուն լսելիս` լայն ժպտում է, ասում է` շատ է ցանկանում դպրոց գնալ։ Մայրը, բայց, երեխային ձեռքի տակ է առնում, ամուր գրկում ու ասում, որ գուցե այս տարի իր մեջ ուժ չգտնի երեխային դպրոց տանելու, դեռ չի կարողանում իրեն հավաքել։ Վիկան մեծ աղջիկ է, հասկանում է ամեն ինչ և դեռ մի բան էլ ինքն է

մորը հանգստшցնում` ոչինչ, մյուս տարի կգնամ դպրոց: Ի դեպ, այսօր Գուրգեն Ալավերդյանը պիտի իջներ դիրքերից և արդեն տուն վերադառնար։ Երեխաները հոր` տուն գալու օրերն արդեն անգիր գիտեն, ու Աննան ասում է` հատկապես այս օրերին դժվար է նրանց սպшսումն ինչ–որ բանով լցնել։ «Պապան բա ե՞րբ կգա»,–երեխաների հարցին չգիտեն` ինչ պատասխան տալ»,- գրում է կայքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *