Այսօրվա մեր հերոսը, մեր տաղանդը՝ Տիգրան Գրիգորյանն է, 26 տարեկան։ Նա իր ուժերն է փորձում ուկրաինական «X factor» նախագծի 6-րդ եթերաշրջանում։ Տիգրանը պաշտպանել է դիսերտացիան ու արեեն Ֆիզիկամաթեմատիկական
գիտությունների թեկնածու է, բայց վաղ տարիքից սիրում է երգել։ «Յուրաքանչյուր երգի մեջ կա հակառակ մաթեմատիկա, նրանք փոխկապակցված են։ Հուզվում եմ, սակայն պիտի ամեն դժվարություն հաղթահարել, որ լավ ելույթ ունենալ»- ասում է
Տիգրանը։ Երբ Տիգրանը նշեց, որ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է՝ ժյուրիի անդամները սկսեցին հոտընկայս ծափահարեցլ նրան և ասացին «Красавчик, молодчина!», որովհետև այնքան քիչ
են լինում այնպիսի մարդիկ, ովքեր և՛ գիտությունների թեկնածու են, և՛ երգում են։ Հայ տղայի ելույթը շատ գեղեցիկ շոու էր իր մեջ նե րառում, որի մասին լսելով ժյուրին շատ զարմացավ։ Նա Ադրիանո Չելենտանո » Confessa» երգով
հանդես եկավ։ Տիգրանի թե կատարումը, թե շոուն, և թե ձայնային տվյալները այնքան գեղեցիկ, խարիզմատիկ էին, որ ժյուրին ուղղակի ապշած էր ։ Ողջ դահլիճը հոտընկայս ծափահարում էր Տիգրանին։ Դիտեք տեսանյութն ու համոզվեք Դրանում ինքներդ։