Ֆեյսբուքյան օգտատիրոջ հզոր անդրադարձը Նիկոլ Փաշինյանի գործունեությանը և աշխատելաոճին

Ռոզա Աշոտին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Եթե ըստ ֆեյսբուքի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 80 տոկոս է, ապա շտապեմ տեղեկացնել, որ ֆեյսբուքից դուրս 100 տոկոս է։ Արդեն մեկ շաբաթ է շատ քիչ եմ օգտվում համացանցից, կարող եմ վստահեցնել, որ համացանցից դուրս կյանքը շատ գեղեցիկ է, չկա այն բացասականը, որը տիրում է համացանցում։ Մեր ժողովուրդը այժմ ավելի շատ է սիրում ու վստահում մեր Վարչապետին, քան 2

տարի առաջ։ Միայն համացանցում է խոսվում հակահեղափոխությունից, պարգեևավճարներից, կյանքի դժվարություններից, մինչդեռ համացանցից դուրս ժողովուրդը շատ երջանիկ ապրում է զբաղված իր առօրյա գործերով, չի դժգոհում ու ոչ մի փոփոխությունից, քանի որ վստահ է Վարչապետը չի կայացնի այնպիսի որոշում,

որը չի բխի ժողովրդի շահերից։ Նպաստառուները գոհ են, որովհետև ավելացել է նպաստները, զգալի փոփոխություններ կան հարկային դաշտում, զգալի դրական տեղաշարժեր կան բոլոր ոլորտներում ու այդ տեղաշարժերը ավելի շատ կլինեին, եթե չլիներ այս չարաբաստիկ համաճարակը։ Ժողովուրդը գոհ է բոլոր այն նախարարների ծավալած գործունեությունից, որոնցից դժգոհում են համացանցում։

Ասածս այն է, որ այս վախի մթնոլորտը, թե ուր որ է հակահեղափոխություն կլինի՝ տիրում է միայն համացանցում ու հաշվի առնելով իրական կյանքում ժողովրդի սերը և վստահությունը Վարչապետի հանդեպ՝ կարող եմ վստահեցնել, որ ոչ ոք չի կարող հակահեղափոխություն իրականացնել։

Փաշինյանը այսօր առավել, քան երբևէ վայելում է ժողովրդի սերը, հարգանքը ու վստահությունը։ Վարչապետ ջան, ժողովուրդը քեզ հետ է ու վստահ եմ, որ դու շատ լավ դա գիտես այդ մասին, այնպես որ մնա այնպիսին, ինչպիսին որ կաս։

Մենք սիրում, հարգում և օր օրի ավելի եւ ավելի ենք վստահում քեզ։ Կեցցե՛ Նոր Թավշյա Հայաստանը․․․ Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրելու են Նոր բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանում։ Հզոր ենք միասին․․․․ Հարգանքներով Ռոզա Աշոտի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *