Ավագ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կողմնորոշվիր, հիմա դու գնու՞մ ես, թե խոսում ես խոսելու համար… Բարև Սարգիս. Վերջերս շատ ես երևում լենտայիս վրա. Կարդացի կենսագրականդ, ասեմ, որ ոչ մի ուշագրավ կամ յուրահատուկ բան չտեսա. Բեմական խաղդ չեմ տեսել, կներես, “բախտ չեմ ունեցել” ներկայացումներիդ ներկա գտնվելու, ուստի ոչ մի բան ասել չեմ կարող. Կինոներում ու սերիալներում մի քանի անգամ հանդիպել եմ, այնքան էլ տպավորված չեմ. Էպիզոդիկ դերասան չես, դա արդեն լավ է, բայց “մեծ” էլ չես, Ինձ համար եթե ՄԵԾԸ Ֆրունզիկն է, Խորենը, Սոսը, ապա, եթե ինքնախաբեությամբ չես տարված, կհամաձայնվես, որ միջակ դերասան ես.
Հա՜, չմոռանամ մի բան էլ ասեմ, դու քեզ շաաատ խելացու տեղ ես դրել, դրա համար էլ երևի Ստամբուլը մայրաքաղաք սարքեցիր ,սա իմիջիայլոց. Ընդհանրապես, ձեր մասնագիտության մարդկանց, երգիչներին, ես նայում եմ 2 տեսանկյունից ՝ աշխատանք և մարդ – տեսակ. Որպես դերասանի, իմ գնահատականը տվեցի, կարող ես և չհամաձայնվել, դա քո իրավունքն է. Իսկ որպես մարդ-տեսակ, ցանկանում եմ սկսել Թումանյանական բառերով ՝
«Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, սակայն գարշելի է կյանքում, ուր ապրում են». Քեզ տեսանք հեղափոխականների շարքերում ՝ ողջունելի էր, նույնիսկ գործընկերներիդ հորդորեցիր միանալ շարժմանը ՝ հարգեցինք, առաջարկներ արեցիր ՝ ընդունեցինք. Սակայն, Սարգիս, դու մոռանում ես, որ ժողովուրդը պատկերացրածիցդ շատ ավելի իմաստուն է, չէ՞ որ հենց ժողովրդական առածն է ասում, որ գողինն ու էն բանինը քառասուն օր է. Դու այդքան էլ չձգեցիր… Ծառուկյանը սկզբից ցույց տվեց, իբր միացել է հեղափոխությանը – դու էլ, քանի որ նրա խամաճիկն ես, երևացիր հրապարակում.
Հետո շեֆդ ըմբոստացավ, իշխանության եւ ժողովրդի դեմ ելավ – դու ընկար երկնտրանքի մեջ՝ մնալ ժողովրդի կողքի՞ն, թե փողի ետևից վազել, ընտրեցիր երկրորդը, հակառակ դեպքում Ծառուկյանը “Կենտրոն TV”-ից դուրս կշպ րտեր. Փորձեցիր դերասանական քո “վարպետությամբ” խաղեր տալ, սակայն դիմակդ վերջնական պատռեցիր. Բեմական արվեստը թողած,, ընտրեցիր շանտաժի լեզուն, թե բա կգնամ երկրից. Մանթո կերար, քո հույսերին հակառակ, քեզ ասացին -սկածերծյու դառոգա… Հիմա նորից իբր ոտավորվել ես, ուլտիմատում ես դնում թե բա եթե այս, եթե այն, ֆլան-ֆստան.
Թարգե այ ընկեր, քո գնալով շատ-շատերին մեծ լավություն արած կլինես, տաղանդավոր ջահել դերասաններին ճանապարհ կտաս, հետևիցդ հաստատ ջուր չենք ցանի, նույնիսկ հետդ կոնյակ ու բաստուրմա կդնենք. Հայրս մի լավ խոսք ուներ, ասում էր տղամարդը կանի, հետո կխոսի. Սա էլ իմիջիայլոց. Սովորի էլի, գյոռս չեմ տանելու…
Սարգիս, աղջկադ շատ ենք սիրում, լավն է, ապագա ունի, հնարավորություն ունի լավ դերասան դառնալու, քո որկրամոլությամբ, անհեռատես քայլերով, ոչ մի տեղ չտանող քո քաղաքական հայացքներով ստվեր մի գցիր երեխայի ապագայի վրա. Մի արա…
Ու վերջում, խոսքս եզրափակեմ հայտնիներից մեկի խոսքերով ՝ ՎԱՏ ԴԵՐԱՍԱՆԻՆ ԱՎԵԼԻ ՎԱՏՆ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ…
Մի ծափահարիր ինքդ քեզ…