Մարգարիտա Պոզոյանը նույնպես իր մասնակցությունն է ունեցել ռւոսական հայտնի նախագծերից մեկում՝ «Голос» վոկալային նախագծում։ Նա երգել է «I will always
love you» երգը։ 1-ին իսկ նոտաներից միանգամից պտտվեց ժյուրիի անդամներից Դիմա Բիլանը։ Նա ուղղակի վայելում էր Մարգարիտայի հիասքանչ կատարումը։ Որից հետո պտտվեցին նաև Գրադսկին ու Ագուտինը։ Չշրջվեց միայն
Պելագեյան։ Գրադսկին հարցրեց Մարգարիտային որտեղից է, աղջիկն ասաց՝ բնիկ Կրասնոդար քաղաքից է, բայց հիմա ապրում է Մոսկվայում։ Դիմա Բիլանը Աղջկան ասաց, որ նրա պես վոկալային
տվյալներ ունեցող մասնակցի շատ էր պակասում այդ նախագծին ու ոչ միայն նրա խմբին։ Թե՛ Գրադսկին, թե՛ Դիմա Բիլանը, թե՛ Ագուտինը շատ էին ցանկանում, որ աղջիկը հենց իրենց ընտրի և գնա նրանց թիմ։ Հայ աղջկա անչափ գեղեցիկ կատարումը
անտարբեր չթողեց նաև ներկա գտնվողներին։ Ելույթից հետո բոլոր հոտընկայս ծափահարում էին նրան։ Եւ վերջում, հայուհին որպես մրցավար ընտրեց հայտնի երգիչ Դիմա Բիլանին։
Տեսանյութը դիտեք ստորև։