ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թե ինչպես Կարեն Դեմիրճյանը փրկեց Մեղրին ԽՍՀՄ տարիներին

Silm.am-ը գրում է․ 70-80-ական թվականներին սկսվեց լայն թափով կառուցվել Բաքու Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհը, որը բնականաբար պետք է անցներ Մեղրու շրջանի տարածքով Արաքս գետի ափով: Թվում էր՝ ուր որ է հագուրդ կտրվեր թուրքերի երազանքին ու հող կնախապատրաստվեր Մեծ Թուրանի ծրագրի իրականացման համար:

Մեղրու սահմանագծի մոտ ծրագրի հեղինակների առջև դրվեց արգելափակոց: Նրանք հանդիպեցին ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար, մեծ հայրենասեր, իմաստուն քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անզիջում կամքին: Հայաստանի իշխանությունների հանդեպ կիրառվող բոլոր տեսակի արտաքին ճնշումները զուր անցան: Եվ դա այն դեպքում, երբ Հեյդար Ալիևը Խորհրդային Միությունում կարևոր հեղինակություն էր, ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ:

Հավանաբար շատերը հիշում են այդ տարիներին նեղ միջավայրում արտահայտած, հետո այդ շրջանակներից հասարակական հնչեղություն ստացած քաղաքական մեծ գործչի խոսքերը «…միայն իմ դի ակի վրայով կանցնի այդ ճանապարհը»: Կարեն Դեմիրճյանը Ֆադեյ Սարգսյանի հետ միասին ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նիստում ոչ մեկ անգամ են հանդես եկել այդ շինարարության դեմ, հիմնավորելով դրա աննպատակահարմարությունը:

Թվում էր՝ հարցը փակված է: Բայց Ադրբեջանի ղեկավարությունը դիմել էր ռազմական գերատեսչություններին ու ճանապարհը ճանաչվել էր ռազմաստրատեգիական կարևոր նշանակության: Գործին միջամտել էր մարշալ Սոկոլովը: Պայքարել ռազմաարդյունաբերական համակարգի հետ դժվար էր, համարյա անիմաստ… Ճանապարհը չկառուցվեց: Այդ գործում Կարեն Դեմիրճյանին օգնեցին շատերը, հատկապես Ֆադեյ Սարգսյանը ու Վլադիմիր

Մովսիսյանը, բայց վերջին հաշվով հարցի լուծումը կախված էր միայն Դեմիրճյանի համաձայնությունից: Որպեսզի պարկերացնեք վտանգի աստիճանը, որին ենթարկեց իրեն Դեմիրճյանը, ներկայացնում ենք մի երկխոսություն, որը տեղի է ունեցել մի բարձրաստիճան անձի և Ռիմա Դեմիրճյանի միջև.

– Ռիմա Աղասիևնա, խորհուրդ տվեք Կարեն Սերոբիչին, որ նա համաձայնվի ճանապարհի շինարարությանը, չէ՞ որ նրան չեն ների: – Իսկ ժողովուրդը կների՞, եթե նա սկսի բաժանել Հայաստանի ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող տարածքները: – Վերջ տվեք, Ռիմա Աղասիևնա, թող համաձայնվի, չի փոշմանի: Իր համար լավ կլինի:

– Գիտե՞ք, ես երբեք չեմ խառնվում Կարեն Սերոբիչի գործերին: Նա այն մարդը չէ, և ինքս էլ չեմ կարող ինձ թույլ տալ նման բաներ: Բայց այս անգամ խոստանում եմ անպայման միջամտել և ասել նրան, որ ոչ մի դեպքում չհամաձայնվի: – Ձեր գործն է, բայց իմացեք, դուք կրա կի հետ եք խաղում: Այս բոլորը ես ասացի ձեր բարին կամենալով…

Տեսանյութը ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *