22-ամյա չքնաղ հայուհին՝ Յուլիանա Մելքումյանը, երգի սկզբում շփոթեց բառերը, սակայն վայրկյաններ անց նա «պայթեցրեց» Ռուսական «Голос»-ի դահլիճը…

Յուլիանա Մելքումյանը քսաներկու տարեկան է, Ռուսաստանի Սարատով քաղաքից ։ Նա 11 տարեկանից զբաղվում է էստրադային-վոկալ երգեցողությամբ, նաև մասնակցել է հսկայական քանակությամբ երաժշտական մրցույթների։

Քսաներկուամյա հայուհին՝ Յուլիանա Մելքումյանն, Առաջին ալիքի «ГОЛОС» նախագծի նոր եթերաշրջանի կույր ունկնդրումն է անցել։ Աղջիկը դարձել է՝ 5-րդ եթերաշրջանի առաջին երգչուհին ։

Յուլիանա Մելքումյանը կատարել է Օլգա Կորմուխինայի «ճանապարհ» երգը, պտտվել են ժյուրիի բոլոր չորս անդամները՝ Դիմա Բիլանը, Պոլինա Գագարինան, Լեոնիդ Ագուտինը եւ Գրիգորի Լեպսը։

Աղջիկը երջանկությունից նույնիսկ լաց էր լինում: Իր թիմ է հրավիրել Պոլինա Գագարինին ու անվանել «ադամանդ»։ «Դա շատ ուժեղ կատարում էր», — մեկնաբանել է Լեոնիդ Ագուտինը: Բայց Աղջիկը որոշել է

գնալ Գրիգորի Լեպսի թիմ: Գրիգորի Լեպսը նշել է, որ «մենք միշտ ուշ ենք սկսում, այնուհետև երկար ենք մնում»: Երգիչը, հավանաբար, նկատի ուներ իր կարիերան։

Տեսանյութը կարող եք դիտել ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *