Ռուսաստանաբնակ գործարարներ, ազգությամբ հայ Սարկիսով եղբայրների վերաբերյալ Հայաստանում, բնականաբար, շատերն են լսել։ Անշուշտ, առաջին հերթին նրանք հայտնի են Ռուսաստանում և հայտնի են, իհարկե, իրենց տնօրինած խոշոր բիզնեսներով ու հսկայական ֆինանսական կարողությամբ։ Ըստ Ֆորբս ամսագրի 2020թվականի վարկանիշային դասակարգման՝ Սարկիսովները Ռուսաստանի տաս ամենահարուստ ընտանիքների թվում են։
Այս ցուցակի մեջ նրանք զբաղեցրել են 8-րդ տեղը՝ 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ։ Առհասարակ, թե՛ Սարկիսով եղբայրների ու թե՛ այլ հայտնի գործարարների, կինոսաստղերի, ֆինանսական, արդյունաբերական մագնատների, մեդիամագնատների, հաջողակ անձանց մասին, ցանկության դեպքում, կարելի է շատ բան կարդալ հեղինակավոր, գլամուրային տարատեսակ ամսագրերի և պարբերականների էջերին։ Այս ամենը, բնականաբար, հայտնի է ու հասանելի բոլորիս։ Սակայն որ
Սարկիսով եղբայրներից ավագը՝ Սերգեյ Սարկիսովը, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ՝ 2013-2018 թվականները, եղել է Լոս Անջելեսում (ԱՄՆ) ՀՀ գլխավոր հյուպատոսը՝ շատ քչերը կիմանան, ու դրա հիմնական պատճառներից մեկը, ըստ երևույթին, այն է, որ Սարկիսովը, որպես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ, հինգ տարվա ընթացքում աչքի չի ընկել որևիցէ նշանավոր գործով կամ ակտիվությամբ։ Ռուսաստանաբնակ հայ միլիարդատիրոջ
կենսագրության հենց այս էջին էլ նվիրված է մեր այսօրվա պատմությունը։ Դիվանագիտական պաշտոններ՝ Սերժ Սարգսյանի բարձր հովանու Տակ։ Լոս Անջելեսի հայ համայնքի ակտիվ գործիչները դեռ 2018 թ.-ին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ժամանակ ասել են, որ Սերգեյ Սարկիսովի՝ հյուպատոս նշանակվելու րոպեից սկսած՝ համայնքի ներկայացուցիչները կապ չեն ունեցել նրա հետ, որևէ պահ չի եղել հարաբերվելու, որովհետև Լոս Անջելեսում նա համարյա
չի եղել։ Բնականաբար, կան նաև վկայություններ այն մասին, որ Սարկիսովը որոշ քայլեր է ձեռնարկել, մասնավորապես, Հայոց ցեղաս պшնության ճանաչման ու հարցի արծարծման ուղղությամբ, սակայն, մեծ հաշվով, մեկնաբանությունները գալիս-հանգում են այն մտքին, որ փաստացի Սարկիսովը այդ պաշտոնը զբաղեցրել է ձևականորեն։ Եվ սա, ի դեպ, առաջին նմանատիպ դե պքը չէ, որ գրանցվել է Սերժ Սարգսյանի վարչակազմի տարիներին։ Այս շարքի մեջ, բնականաբար, քիչ չեն այն մարդիկ,
ովքեր որևԻցէ կապ չեն ունեցել դիվանագիտական ծառայության, արտաքին քաղաքականության կամ միջազգային հարաբերությունների հետ, սակայն Սերժ Սարգսյանի բարեհաճության ու նրա և իշխող վերնախավի հետ ունեցած կապերի շնորհիվ դիվանագիտական անձեռնմխելիություն, ինչ-ինչ արտոնություններ կամ անգամ դիվանագիտական բարձր պաշտոններ են ստացել ՀՀ-ի դիվանագիտական կորպուսում։ Հիշենք թեկուզ Սոչի
քաղաքի քր եական հեղինակություն «Ռոբսոնին»՝ Ռուբեն Թաթուլյանին, ով, ինչպես հետագայում պարզ դարձավ, դիվանագիտական անձնագիր է ունեցել՝ տրված ՀՀ-ի կողմից։ Թաթուլյանն էլ այդ բացահայտումից հետո անգամ հայտարարեց, թե ինքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է։ Կամ էլ Սերգեյ Սարկիսովի կրտսեր եղբորը՝ Նիկոլայ Սարկիսովին, ով 2013 թվականին հուլիս ամսին նշանակվել է Լիոնում Հայաստանի գլխավոր
հյուպատոս։ Եվ այժմ՝ Սերժ Սարգսյանին համազգային ջանքերով թոշակի ուղարկելուց ավելի քան 2 տարի անց, մամուլի մեջ ի հայտ են եկել փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Սերգեյ Սարկիսովը, լինելով Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներից մեկում ու աշխարհի ամենամեծ հայկական գաղթօջախներից մեկում՝ Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսը, զբաղված է եղել ոչ թե ՀՀ-ի ազգային
շահերը առաջ մղելով կամ թեկուզ հայ համայնքի հարցերով կամ էլ այդ պաշտոնին գոնե ինչ-որ չափով համահունչ գործունեությամբ, այլ իր բիզնես կապերը Ամերիկայում ընդլայնելով ու նոր գործընկերներ ձեռք բերելով։ Այս վերաբերյալ տեղեկացնում է ամերիկյան Դը Դեյլի Բիսթ լրատվական կայքը, ուր մի քանի օր առաջ ծավալուն լրագրողական հետաքն նություն է
հրապարակվել՝ «Ազգային հրաձգային ասոցիացիայի գլխավոր տնօրենի քաղցր հայրիկը կապված է ռուսաստանցի օլիգարխի հետ» վերտա ռությունով։ Հոդվածի մեջ հիշատակված ռուսաստանցի օլիգարխը, իհարկե, Սարկիսովն է, իսկ թե ո՞վ է այդ «Քաղցր Հայրիկը», որի հետ բիզնես կապեր է ստեղծել հայազգի գործարարը, ու ո՞ւմ է նա հովանավորում՝ կփորձենք ներկայացնել համառոտ։
Գլխավոր դերակատարները։ Այս պատմության գլխավոր դերակատարները 3-ն են՝ Ամերիկայում զե նքի վաճառքի լոբ բինգով զբաղվող հսկայական կազմակերպության՝ «Ազգային հրшձ գային ասոցիացիայի» փոխնախագահ Ուեյն ԼաՊիեռը, հոլիվուդյшն պրոդյուսեր, մեդիшընկերության նախագահ Դեյվիդ Սթենթոնը, որը ճանաչված է նաև որպես Դեյվիդ ՄաքՔենզի, և ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սերգեյ
Սարկիսովը։ (նկարում՝ ձախից աջ՝ ԼաՊիեռ, Սթենթոն, Սարկիսով): Գործընկերային մեծ ցուցակը՝ Լոսից Անջելեսից մինչև Երևան։ Ամբողջ պատմությունն այն է, որ Ամերիկայում զե նք կրելու իրավունքների պաշտպшնության ակտիվիստ ԼաՊիեռի հովանավոր Դեյվիդ Սթենթոնը, պարզվում է, կապ ունի մեծ ցшնցի հետ, որը ձգվում է Լոս Անջելեսից մինչև Կովկաս, իսկ ավելի ճիշտ՝ մինչև Երևան։ Հենց այս պատճառով էլ Դը Դեյլի Բիսթի шղմ կոտ հրապարակումը
գրավել է մեր ուշադրությունը։ «Քաղցր Հայրիկի» կապերը ՆՌԱ-ի ու նախկին ԽՍՀՄ-ի վերնախավերի հետ. Կայքի հրապարակած ուսումնասիրությունից իմանում ենք, որ Սթենթոնը, նույն ինքը՝ Դեյվիդ ՄաքՔենզին, հենց նույն ինքը՝ «Քաղցր Հայրիկը», ինչ-ինչ կապերով առնչություն ունի ամերիկյան ազդեցիկ կազմակերպության՝ ՆՌԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաև՝ գործադիր տնօրեն Ուեյն ԼաՊիեռի հետ։ Իսկ ավելի կոնկրետ, ամերիկյան մամուլի մեջ հրապարակված աղմ կшհարույց
բացահայտումների համաձայն, «Քաղցր Հայրիկը»՝ ՄաքՔենզին, այն անանուն գործիչն է, որը շռայլորեն պարգևատրել է ՆՌԱ—ի բարձրաստիճան պաշտոնյաներին նվերներով ու ճամփորդության ուղեգրերով։ Հոդ վшծի հեղինակը՝ հետաքն նող լրագրող Ուիլիամ Բրեդերմանը, գրում է, որ Սթենթոնը, որը, լինելով ԼաՊիեռի հովանավորը՝ «պատրոնը», հիմա հայտնվել է Ազգային հրաձգային ասոցիացիայի դեմ հա րուցվшծ կոռուպցիոն գործի կենտրոնում, ինչպես պարզ է դառնում՝ տարիներ անընդմեջ ֆինանսական,
ստեղծագործական և ըստ երևույթին՝ նաև քաղաքական կապեր է ունեցել ռուսաստանցի մի օլիգարխի հետ՝ նախկին Խորհրդային Միությունից, ու այդ օլիգարխը Սերգեյ Սարկիսովն է։ Առհասարակ, Ատլանտյան օվկիանոսից այս կողմ իրականացրած իր տարբեր նախագծերի շրջանակներում, Սթենթոնը օժանդակություն է ստացել նախկին ԽՍՀՄ-ի հատուկ ծառայության՝ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) կամ ինչպես առավել հաճախ են անվանում՝ «ԿԳԲ»-ի նախկին սպաների, Վիքիլիքսի
հիմնադիր Ժուլիան Ասանժի ու ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ազդեցիկ քաղաքական կապեր ունեցող» քաղաքական գործիչների աջակցությունը։ Իր այդ կապերը ՌԴ-ում Սթենթոնը ստեղծել է այդ թվում իր պրոդյուսերական գործունեության միջոցով՝ Մոսկվա քաղաքում նկարահանելով որոշ ֆիլմեր, օրինակ՝ «ԿԳԲ-ի գաղտնի ֆայլերը Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպш նության մասին» վավերագրական ֆիլմը, ու հարցազրույցներ անելով նախկին խորհրդային հատուկ
ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաև՝ ՊԱԿ-ի նախկին ղեկավար Վլադիմիր Սեմիչաստնիի հետ։ «Իսկ Սարկիսովի հետ մեկտեղ Սթենթոնը ինքն իրեն ներքաշեց ՌԴ-ի «մերձավոր արտասահմանի» ամենավի ճшհարույց և բարդ հիմնախնդիրներից մեկի մեջ», – գրում է Բրեդերմանը՝ հավելելով, որ վերջերս բացահայտված այս կապերի շնորհիվ Սթենթոնը դասվում է այն անձանց շարքին, ովքեր կապված են թե՛ Ազգային հրաձգային ասոցիացիայի վերնախավի ու թե՛ հետխորհրդային
տարածքի վերնախավերի հետ: Սթենթոնի ու Սարկիսովի ընդհանուր շահերը ժամանցի ոլորտի մեջ Ու Հայաստանում. Սարկիսովի հետ իր գործընկերությունը Սթենթոնը սկսել է 2014-2015 թվականներին՝ Լոս Անջելեսում «որոշ հանրային միջոցառումների» ընթացքում հանդիպելուց հետո, երբ ռուսաստանցի մագնատը այդ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսն էր։ Այս մասին ինքը Սթենթոնն է պատմել Դը Դեյլի Բիսթի հետ զրույցի ժամանակ։ Հենց այս համատեքստի մեջ էլ ամերիկյան կայքը պատմում է Սարկիսովի կյանքի և
գործունեության մասին՝ շեշտելով, որ նա խորհրդային տարիներին աշխատել է «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությունում, հետո Մոսկվա քաղաքում հիմնել է «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական մասնավոր ընկերությունը, որն այսօր ՌԴ-ի ամենախոշոր ապահովագրական ընկերություններից է։ Սերգեյ ու Նիկոլայ Սարկիսովներին է պատկանում այս ընկերության բաժնետոմսերի ավելի քան վաթսուն տոկոսը։ Սարկիսովների ընդհանուր կարողության վերաբերյալ արդեն գրեցինք վերևում։ Արժե նաև հիշեցնել, որ 2018 թվականին վերջին Ուկրաինայի իշխանությունները մե ղшդրանք էին առաջադրել
Սարկիսովներին խմբակային ավազակության հոդվածով՝ նրանց հանդեպ հայտարարելով հետախ ուզում, Բայց հաջորդ տարի դադարեցրել են քր եшկան հետшպ նդումը։ Իսկ ինչ վերաբերում է Սթենթոն-Սարկիսով համագործակցությանը՝ Դը Դեյլի ԲիսթԻ ծավալուն հոդվածի մեջ նշվում է, որ Սթենթոնն ու Սարկիսովը ընդհանուր շահեր ունեն թե՛ ժամանցի ոլորտում, Թե՛ Հայաստանում։ Հեղինակը չի խորշում տեքստին քաղաքական երանգներ տալուց՝ գրելով, որ ՀՀ-ն
նախկին ԽՍՀՄ հանրապետություններից է, իսկ այսօր՝ ՌԴ-ի դաշնակիցն ու «ռազմական հաճախորդը», ինչպես նաև Մոսկվա քաղաքի առաջնորդած Եվրասիական տնտեսական միության անդամ։ 2016 թվականի փետրվարին երկու խոշոր գործարարները արդեն բավական մտերմացել էին իրար հետ, ու դրա մասին է վկայում այն փաստը, որ ամերիկացի պրոդյուսերը, Սարկիսովի հետ համատեղ, մասնակցել է Մայր Աթոռ Սբ․Էջմիածնում կատարված հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բшրձրագույն շքանշանով է պարգևատրել «ազգային բшրերար Սերգեյ Սարկիսովին՝ հայ ժողովրդին և Հայ եկեղեցուն մատուցած ազգանվեր ծառայությունների համար»: Սակայն որ ավելի հետաքրքիր է՝ Սարկիսովը և Սթենթոնը համագործակցել են նաև ֆիլմարտադրության ոլորտում։ Սերգեյ Սարկիսովը վերջին տարիներին լայն գործունեություն է
ծավալում նաև կինոբիզնեսի բնագավառում։ Մասնավորապես, Սթենթոնի ԱԹԻ ընկերության և բլիզս ֆիլմի, ինչպես նաև Սթենթոնի 2 մասնավոր աշխատակիցների՝ Մոնտել Ուիլիամսի ու Դին Քեյնի համատեղ ջանքերով 2017 թվականի սեպտեմբերին թողարկվել է Սարկիսովի նախաձեռնած «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղաս պшնության ժխտման հարցում Թուրքիայի գործադրած ջանքերի վերաբերյալ: Սարկիսովը
կապված է Կրեմլի «արբանյակների» հետ. Շարունակելով թեման՝ հոդ վшծի հեղինակը անդրադառնում է Հայոց ցեղաս պшնության ճանաչման խնդրին՝ շեշտելով, որ «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը զգալի չափով հիմնված է Վիքիլիքսի հիմնադիր Ժուլիան Ասանժի հարցազրույցների վրա, հետո անդրադառնում է նաև ղարшբաղյան հակամարտությանը՝ նշելով ՌԴ-ի բացասական ազդեցությունը այս հիմնախնդրի խաղաղ կարգավորման վրա: Եվ պիտի ենթադրել, որ այս շեշտադրումը ամենևին էլ պատահական չէ,
քանզի ռուսական գործոնը առանցքային նշանակություն ունի ու կարմիր թելի նման անցնում է այս ողջ պատմության միջով։ Այլ խոսքերով՝ միլիարդատեր Սարկիսովը, չնայած որ ազգությամբ հայ է, սակայն ամեն դեպքում նա ռուսական էլիտայի ներկայացուցիչ է, ու Սերժ Սարգսյանի կողմից այդպիսի խոշոր ֆիգուրի ամերիկյան գաղթօջախում գլխավոր հյուպատոս նշանակելը չէր կարող ոչ մի կապ չունենալ Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների հետ, ինչը Ամերիկայում,
իհարկե, պետք է բացասաբար գնահատվեր։ Ամերիկացի քաղաքական վերլուծաբան, Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան ու Եվրասիա» ծրագրի առաջատար գի տաշխատող Փոլ Սթրոնսկին ևս ուշադրություն է հրավիրում այդ հանգամանքի վրա՝ ասելով, որ Սարկիսովը կապ ունի Կրեմլի շուրջ արբանյակի նման պտտվող ռուսաստանցի «պլուտոկրատների» («պլուտոկրատիա»՝ հարուստների իշխանություն) շրջանակի հետ: Նախկին ռեժիմի
ծանր ժառանգությունն ու «Նոր Հայաստանի» երազանքը. Իսկ թե ինչո՞ւ է Սարգսյան Սերժը որոշել Կրեմլի հետ կապված ռուսաստանցի օլիգարխին նշանակել ՀՀ-ի դիվանագիտական ներկայացուցիչ՝ այն էլ ՌԴ-ի հետ, մեղմ ասած, լար վшծ հարաբերություններ ունեցող պետությունում և այն էլ՝ հայկական սփյուռքի խոշորագույն գաղթօջախներից մեկում, քաղաքական, բիզնես կամ այլ բնույթի ի՞նչ շարժառիթներ դր դել նրան գնալու այդ քայլին ու որքանո՞վ է Կրեմլը ազ դել այդ որոշման վրա՝ թողնենք իբր հռետորական հարց: Ամեն դեպքում
պարզ է մի բան, որ այն, ինչ ներկայացրեցինք վերևում, երբ ՀՀ-ի կարևորագույն գործընկեր և բարեկամ պետություններից մեկի մեջ, հայկական խոշորագույն գաղթօջախներից մեկում կամ ինչպես Փաշինյան Նիկոլը կասեր՝ 21-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքում՝ Լոս Անջելեսում, ՀՀ-ի դիվանագիտական ներկայացուցիչ է նշանակվում Միացյալ Նահանգներին հա կադիր աշխարհաքաղաքական բևեռի՝ Մոսկվայի վերնախավի ներկայացուցիչը, որը այդ պաշտոնը կիրառում է ոչ թե Հայաստանի ազգային շահերը պաշտպանելու, այլ իր բիզնես կապերը ընդլայնելու համար, կարող է նկարագրվել միայն
մեկ բառով՝ ԽԱՅ ՏԱՌ ԱԿՈՒԹՅՈՒՆ (!): Այս ամեն ինչը՝ կոռուպցիա, իշխանության չարաշահում, օտար ու մասնավորապես ռուսական շահերի սպասարկում, այնքան բնորոշ է քսան տարի Հայաստանը կա ռավարած քոչարյանա-սարգսյանական կոռումպացված ռեժիմին․․․ Եվ այսօր, երբ ՀՀ-ի նոր քաղաքական ղեկավարությունը, կառավարող ուժը այդպես էլ համալիր և համակարգված քաղաքական գնահատական չի տալիս նախորդ արատավոր վարչակարգին, որի ծա նր բեռը մինչ օրս շարունակում է հետապն դել մասնավորապես «Նոր Հայաստան» երազողներին ու զգացնել տալ ամեն քայլափոխին, այս տիպի պատմությունները, ինչպիսին Սարկիսովի հետ կապված պատմությունն էր, առավել քան արդիшկան են: