Արսեն Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Հանրահավաքում» հնչելու են նաև կրթական բնագավառի հետ կապված մի շարք մտա հոգություններ։ Ինչպես կասեր դասականը`«Իյա իրո՞ք» ։ Կրթական
բնագավառի խնդիրներից փորձում է խոսել մի մարդ, ում ելույթները հասկանալու համար գերմարդկային ջանքեր պետք է գործադրես։
Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե Ծառուկյան Գագիկն ինչու՞ է կազմակերպում այդ հանդիպումները։ Դրանց նպատակն է ցույց տալ, թե Գագիկ Ծառուկյանն ինչպես միշտ
մտա հոգված է ազգի խնդիրներով, իսկ իրականում այն նպատակ է հետա պնդում ապագայում քա ղհալ ածյալ, քաղբա նտարկյալ հանդիսանալու հնարավորություն ունենալ։ Բոլորս ենք տեսել, թե ինչ լեքսիկոնով են խոսում «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներից ոմանք` Գևորգ Պետրոսյան, Նաիրա Զոհրաբյան…
Չենք մոռացել, թե «Ծառուկյան» հիմնադրամն ինչպես էր բարեգործություն կատարում անապահով ընտանիքներին Սեպտեմբերի Մեկի առթիվ ու երեսով տալիս Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Արդյո՞ք տեղին է կազմակերպել հանրահավաք մի ուժի կողմից, որի պատգամավորը
կարող է իրեն թույլ տալ Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչել`«Լա փի համար գնացածներ» ու այդպիսի էժան արտահայտություններ։ Արդյո՞ք տեղին է այս համավարակի պայմաններում հրավիրել հանրահավաք, որտեղ չի ասվելու կարևոր բաներ։ Բանական մարդիկ շատ
լավ գիտակցում են, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բո ղոքները էժանագին սադ րանքներ են, որոնց հեղինակները Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան դուետն է` իրենց մանկլավիկների, խամաճիկների հետ միասին։
Հ. Գ. Վերջում կոչ եմ անում կեղծ օրակարգ ձևավորելու փոխարեն
ռեբրենդինգի ենթ արկեք ձեր կուսակցությունը, որտեղ չեն լինի ղա զագիր գրող անդեմ մարդիկ, 5 հազար դրամ բաժանող կամակատարներ ու բնականաբար չեն լինի հարկեր թաքցնող, ընտրություններ կեղծող գագիկծառուկյանական ոժդեր։ Միգուցե այդ ժամանակ ժողովուրդը կսկսի մի փոքր հարգել ձեզ։