Պատկերացնում ե՞ս, դու օրեկան 5.5 դրամ վերցնում ես, որ ինքն այդ օրը լինի պատգամավոր…Արթուր Միրզոյանի դիպուկ անդրադարձը Ծառուկյանի ընտրակաշառք բաժանելուն

Արթուր Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը. «Քանի դուք չեք փոխվել, չեք տեսնի ձեր շրջապատի փոփոխությունները: Հիշում ե՞ք, էն որ գնում էիք թաղա պետից կամ ինչ -որ մի կառույցից փաստաթուղթ վերցնելու, իսկ դրա փոխարեն ձեզանից որոշակի գումար էին ուզում,

դուք երազում էիք օրինական պետություն ունենալու մասին: Բա այսօր ի՞նչ եղավ, երևի ձեր տասնութ տարեկան երես առածին վարորդական իրավունք էր անհրաժեշտ ու ձեզ մեր ժեցին գումարի դիմաց արագ տրամադրե՞լ, թե՞ 100կմ/ժ արագությամբ մեքենա քշելիս ձեզ կանգնացրեցին ու հիմա հրաժարվում են հինգ հազար դրամից,

փոխարենը 30 հազարի տու գանք են գրում: Ախր օրենքը կամ լինում է կամ չի լինում առհասարակ, չես կարող օրենք պահանջել, երբ կաշառքով ինքդ ես ցանկանում դրանք շրջանցել: Չէ, պետությունս փոխվել է ու դեռ շատ տեղ ունի փոխվելու ու դեռ շարունակվում է փոխվել, իսկ դու՞: Չէ, դու չես ցանկանում փոխվես, դու ոնց հինգ

հազար դրամով ձայն ես ծախել, այնպես էլ շարունակում ես գրոշներով գնալ ազգի հետ, ժողովրդի կողքին՚՚ կարգախոսով հանրահավաքին,մինչդեռ դու գնում ես ազգի դեմ, ազգի թիկունքին խփ ելու օլիգարխի բռունցքով: Կարծում ես Նիկոլն է՞ քեզ խաբել , չէ՛, դու ես ինքդ քեզ շարունակ խաբել և

շարունակում ես խաբել: Դու մտածում էիր, որ եթե հելել ես փողոց, մայթերում խոր ոված ես արել և ՙՙմերժիր սերժին ՚՚ գոռացել, դրա համար քեզ պաշտոն և աթոռ էին տալու, կամ ամենամսյա հոնորար: Քո ուղեղը լի է այդպիսի ֆանտազիաներով, դրա համար ես քեզ կասեմ իրականությունը. դու ավելին ես

ստացել, քան անկնկալում էիր, դու քո երեխայի համար օրենքի պետություն ես ձևավորել, դու քո երեխայի համար լիգիտիմ իշխանություն ես ընտրել , սակայն ինչպես հասկանում եմ դու կարոտում ես ընտրությունից ընտրություն տրվող 10 հազար դրամին: Դու երբևիցէ հաշվե՞լ ես , թե օրեկան ինչ գին ունի քո ձայնը,

որը ծախեցիր անկիրթ պատգամավորին, որին հինգ տարվա մեջ 5 անգամ ես տեսնում նիստի ժամանակ և ոչ մի անգամ ելույթ ունենալուց: Քո ձայնը օրեկան արժի միայն 5.5 դրամ: Պատկերացնում ե՞ս, դու օրեկան 5.5 դրամ վերցնում ես, որ ինքն այդ օրը լինի պատգամավոր, ու այդպես հինգ

տարի շարունակ մինչև նոր ընտրություններ: Իսկ դու երբևիցէ հաշվել ես թե օրեկան ինչքան անեծք և հայ հոյանք ես հնչեցրել քո իսկ ընտրած իշխանության կամ կոնկրետ պատգամավորի հասցեին: Ի վերջո դու հիմա հաշվեցի՞ր թե ինչ էժանագին արա րած ես և հետո ինձ ու իմ պեսներին եք կոչում ծախված ֆեյքեր…»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *