Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ծԱՌՈՒԿՅԱՆ գԱԳՈՆ ԵՎ… ՄԵՐԿ ԹԱԳԱՎՈՐԸ
Եվ այսպես, սեպտեմբերի չորսին, գագիկ ծառուկյանը հանրահավաքի է պատրաստվում: Գզիրներ է ճամփել իր տիրապետության տակ եղած համայն կառուցներ՝ գործարաններ, գյուղական համայնքներ, մեղվանոցներ, ռեստորաններ ու խաղատներ…
Այս գագոյի մունետիկները բացել են գագոյի ուղարկած մագաղաթյա գրությունը (գրված ղառի դամայի, իվետայի, կամ էլ իր մեկ այլ ղազագրի ձեռամբ) ու ընթերցում են հրովարտակը. «Թագավոր ախպերը հայտարարում է, որ ով փորձի չգալ հանրահավաքի, կզրկվի աշխատանքից, կզրկվի նպաստներից, կզրկվի… թագավորի ժպիտից»:
Ո՞վ ռիսկ կանի չգնալ հանրահավաքի: «Փողին մուննաթ» կարգախոսը քանի՜ անգամներ է իր գործն արել, երբ ընտրություններ էին, երբ գագոյին զրկում էին պատգամավորական մանդատից, երբ… Ո՞ր մեկը թվարկեմ:
Այդպես, հանրահավաքին կմասնակցեն սպառ նալիքով այնտեղ եկածները, և ղառի դաման, կամ իվետան կհայտարարեն, թե մի ողջ աշխարհ գագիկ ծառուկյանի աջակցողներ են: Այդ հանրահավաք կոչվածը գուցե մի քանի մարդով ավելանա, քանի որ հնարավոր է, որ բարգավաճականներն օգնության կանչած լինեն ՀՅԴ-ին ու «Հայրենիք» կոչված նորաթուխ կուսակցության անդամիկներին:
Այդ ղառի դաման կամ էլ իվետան, իհարկե, չեն պարզաբանի, թե ո՞վ պիտի հայերեն հոդաբաշխ ձևի մեջ դնի գագիկ ծառուկյանի ասածները, որ կհնչեն հանրահավաքին:
Իսկ ծառուկյանն այս մի գիշերում կհասցնի՞ անգիր անել այն տեքստը, որ օրեր առաջ գրել են իր, այսպես ասած, կուսակից-խամաճիկները: Սրանք, բարգավաճականների համար երկրորդական խնդիրներ են, էականն այն է, որ հանրահավաքը մարդաշատ լինի: Նրանց հո չի՞ հետաքրքրելու, թե զոռով բերված այդ մարդիկ ինչպե՞ս են փորձելու կեղծ ժպիտներ սարքելու իրենց դեմքերին: Ինչպե՞ս են մի կերպ լսելու թագավոր ախպոր արտասանած ճառը, որի բացատրությունը ոչ մի լեզվաբան ռիսկ չի անի հանձն առնել:
Օրինակ, վկայելով «Չորրորդ իշխանություն» թերթին, ոմանք ասում են` գագոյի ելույթի նախնական տեքստում այսպիսի ձևակերպումներ կան: Մեջբերեմ. «Հարգելի Հայաստանի լիարժեք քաղաքացիներ»: Այս լիարժեք բառի վրա, խնդրում եմ, չծիծաղեք կամ չզարմանաք, քանի որ գագոն լիարժեք է համարում միայն փողով ու սպառ նալիքով հանրահավաքի եկածներին: «Այսօր ես ուրախ եմ,-կշարունակի գագոն,-որ լիարժեք այստեղ եմ, համապատասխան լիարժեք ձեր կողքին:
Հեղափոխությունից անցել է համարյա 3 տարի, սակայն ձեզանից ոչ մեկը չդարձավ լորդ ու լորդուհի, անգամ շեյխ ու շեյխուհի: Հարգելի իշխանություն, չգիտեք ոնց անեք, ումով անեք, ինչպես անեք, հեռացեք, թող գան կարող ուժեր: Ծառուկյանին բան պետք չէ: Ծառուկյանն ամեն ինչ ունի: Ծառուկյանին ողջ աշխարհը հարգում է, սիրում է, նախանձում է, գուրգուրում ու փայփայում է: Իմ միակ մտահոգությունը կրթությունն է»:
Տեսաք, չէ՞, հայոց լեզվի և քաղաքական հայացքների ի՜նչ գոհարներ են հնչելու գագիկի բերանից: Եվ կարևորը՝ գագոն կրթությա՛ն համար է մտահոգ: Այս զավեշտին մի կերպ դիմանանք ու առաջ անցնենք:
Հանրահավաքի ընթացքում, իմ կարծիքով, դրան կայքերով հետևող որոշ մարդկանց ականջներին շարունակ կհնչի արդարացի հարցը. «Ախր, ինչո՞ւ է դա մինչև այժմ ազատության մեջ, որ դեռ հանրահավաք էլ է ուզում անել»:
Իսկ հանրահավաքում կշարունակվեն ներկա կառավարության դեմ ատելություն տարածող անբովանդակ, անիմաստ խոսքերը: Հետաքրքիր է, այդ պահին գագոյի կողքին կանգնած նառան՝ նույն ինքը ղառի դաման, կհիշի՞ ֆեյսբուքյան իր մի կարգախոսներից մեկը, այն է՝ «Ատելությունը ամենադաժան բումերանգն է»: Չէ, նառչկան դա չի հիշի, քանի որ այդ պահին ձեռնտու չի. նա այդ պահին կլանված ու հիացած նայելու է իր շեֆի բերանից հնչող մարգարտաշար խոսքերին, որոնք հենց թու յն են իշխանության հասցեին:
Այդ գագոյի բերանով հնչած թու յնին կխառնվի փողով և գործազուրկ մնալու սպա ռնալիքով հանրահավաքի եկած մարդկանց պարտադրված «ուռա՜» բացականչությունը, և գագիկ ծառուկյանն իսկապես կհավատա, թե համախոհներ ու հետևորդներ ունի: Դա դեռ ոչինչ, նա կհավատա, թե ինքն արդեն քաղաքական լուրջ գործիչ է: Չէ մի, հա:
Բայց ես այստեղ մեջբերեմ ղառի դամայի մեկ այ կարգախոսը՝ «Սպա նիր հրեշին քո մեջ»: Գուցե այնքան էլ ուշ չէ, որ գագոյի թիմակիցներից յուրաքանչյուրը, հանրահավաքի գնալուց առաջ, մի քանի անգամ կրկնեն նառչկայի այս կարգախոսը և հասկանան վերջապես, որ իրենք, որպես կուսակցություն, ոչ մի բան են արդեն, և իրենցից յուրաքանչյուրի մեջ հաստատուն նստած է նառչկայի ասած հրեշը: Կհասկանա՞ն, արդյոք, որ իրենց ո՛չ մի ասածին ժողովուրդն էլ չի հավատա:
Չի հավատա մի կուսակցության, որտեղ անդամներն ընդունվել են «ղազագիր» գրելով և գագոյի առաջ ծնկաչոք երդվելով, որ ոչինչ չեն անի, եթե գագոն դաբրո չտա: Ժողովուրդն այդ կուսակցությանը, մանավանդ նրա ընդդիմադիր լինելուն չի հավատա նաև նրա՛ համար, որ այդ կուսակցություն մտնողները ստիպված են եղել երդում տալ, որ ծառուկյանի ստվերից զատ աշխարհում ոչինչ չեն տեսնում ու ոչինչ չեն ընդունում: Նրանց պատկերացումներով, եթե արևը լուսավորում է մոլորակը, ուրեմն իրենց շեֆի շնորհն է, գիշերով էլ լուսնի երևալը դարձյալ գագիկ ծառուկյանի թույլտվությամբ է:
…Օգոստոսի 4-ին գագո ծառուկյանի հրավիրած հանրահավաքին հեռվից ու կայքերից հետևողները ժպտալու, ծիծաղելու, հրճվելու մի լավ առիթ կունենան, որ ականատեսն են եղել գագոյի հանրահավաք կոչված այդ կատակերգությանը, մանավանդ գագոյի խոսելուց, որ հայոց լեզվի կանոնների ու հնչյունաբանության հետ որևէ կապ չունի:
Հա, ի դեպ, իմացա, որ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը գագիկ ծառուկյանին հրավիրել է կրթության թեմայով բանավեճի: Մխիթարը, երևի, ուզում է պարզել, թե կրթական բարեփոխումներ պահանջող գագոն որևէ պատկերացում ունի՞ այդ ոլորտից, թե՞ ընդամենն իր թիմակիցներից լսել է, որ այդ թեման մի քիչ խնդրահարույց է, և ժողովուրդը կողջունի նրա այդ քայլը: Կամ, գուցե, Մխիթարը պատրաստվում էգագոյին հայոց լեզվից մի պարզագույն թելադրությո՞ւն գրել տա՝ հայոց այբուբենը չիմացող այդ գագոյին: Չէ՜, մեղք է , խայտառակ կլինի չորրորդ դասարանի մակարդակի կրթություն ունեցող խեղճ գագոն:
Հիասթափեցնեմ ձեզ, բարգավաճականներ, ժողովուրդը շատ լավ գիտի, թե կրթության թեմայով ով ինչ չափի իրավունք ունի խոսելու: Եվ գագո ծառուկյանը թող մի քիչ զգուշանա, որ հանկարծ հանրաքվեի կողքով անցնող ու իր ոչ հոդաբաշխ խոսքերը լսող մի երեխա չբացականչի՝ «վա՜յ, թագավորը մե րկ է»:
Այ գագո, դրա՞ն ես սպասելու, որ համոզվես, թե հեղափոխություն արած ժողովուրդը վաղուց Վարչապետի հետ է, նրա ընկերն է ու նրան աջակցողը: Եվ այդ ժողովուրդը, քեզ հայոց լեզվի «պրոֆեսոր» համարող գագո ծառուկյան, վաղուց քեզ լուրջ մարդու տեղ չի դնում: Առաժմ այսքանը: Սպասենք, թե վաղը քո ծախու խմբի հետ հավաքվելով, անունն էլ հանրահավաք դնելով, էլ ի՞նչ նոր ծաղրանքի ես արժանանալու: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ