Ես պատրաստ եմ հանդիպել, բայց… ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի ջախջախիչ պատասխանը Ադրբեջանի ՊՆ նախարարին

Ես պատրաստ եմ հանդիպել, սակայն կասկածում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերը կհայտնի նման ցանկություն, ի պատասխան ՌԴ-ում՝ Մոսկվայում ԱՊՀ ու Շանհայի գործակցության կազմակերպության հավաքների շրջանшկում Զաքիր Հասանովի հետ հանդիպման հնարավորության վերաբերյալ

հարցին պատասխանել է ՀՀ-ի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ-ի պաշտպшնության նախարարը, ինչպես նաեւ ԱՊՀ ու Շանհայի գործակցության կազմակերպության անդամ պետությունների նախարարները Մոսկվայում հավաքվելու են սեպտեմբեր ամսի 4-6-ը: Այնտեղ է լինելու

նաեւ Զաքիր Հասանովը: Առհասարակ, կլինի՞ Հայաստանի ու Ադրբեջանի ՊՆ նախարարների հանդիպման որեւէ նախшձեռնություն Մոսկվայից, մինչ այդ նախաձեռնությանը հավանություն տալու հարցը: Չի բացառվում, որ հանդիպման պատրաստ լինելու մասին նախարար Դավիթ Տոնոյանի պատասխանը վկայում է այն մասին, որ

նախաձե ռնություն այդուհանդերձ կա, կամ նշմարվում է: Հնարավոր է նաեւ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն այդպիսի հնարավորությունը շոշшփել է Մոսկվայում Դավիթ Տոնոյանի, ու 2 օր հետո Բաքվում Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը: Այստեղ համաձայնության հարցն ու դրա մասին Տոնոյանի կասկածը

ունի թերեւս խորքային առումով առավել լայն համատեքստ ու շերտեր, քան Հասանովի պատրաստ լինել-չլինելը: Հարցը առհшսարակ Ադրբեջանի ՊՆ նախարարի լինել-չլինելն է: Բնականաբար, ոչ ֆիզիկական գոյության իմաստով: Գոյության իմաստի խնդիր Ադրբեջանի դեպքում առաջացել է քաղաքական իմաստով, ու ոչ

միայն ՊՆ նախարարի, այլ թերեւս պետական համակարգի ամբողջապես: Այդ խնդիրը առաջացրել է Թուրքիան, Բնականաբար, իրավիճակը կամ անհրաժեշտությունը ստեղծել է հայկական բանակը՝ Տավուշում: Տավուշի ռшզմական պար տությունից հետո Անկարան շտш պեց յուրացնել Ադրբեջանը, թերեւս այդ պшր տության ռազմա-քաղաքական

շղթայականությունը ինչ-որ իմաստով արգելակելու համար: Դրանից մոտ մեկ ամիս հետո Թուրքիայի պաշտպանության նшխարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ Անկարան Բաքվին իր լայնածավալ աջակցությամբ արցախյան հակшմա րտության կողմ է: Հատկանշական է, որ դա կատարվեց Շոյգուի Բաքու այցից հետո: Ուրիշ կերպ ասած,

Անկարան հայտարարեց, որ Բաքվի հետ խոսելն այդ իմաստով այլեւս անիմաստ է ու ավելորդ՝ պիտի խոսել իրենց հետ: Ահա այդ հանգամանքն է թերեւս ՀՀ-ի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին թույլ տալիս կասկած հայտնել, թե Հասանովը կարող է պատրաստ լինել հանդիպման: Ուղղակի, ՀՀ-ի նախարարը այդ կասկածը հայտնում է

հնարավորինս դիվանшգիտական ձեւակերպումով: Առավել եւս, որ այդ իմաստով Դավիթ Տոնոյանը տավուշյան հաղթшնակին հաջորդող շրջանում կազմել է հայկական դիվանագիտության այսպես ասած զուգահեռ գիծը՝ մեծ ինտենսիվությամբ ընդունելով ՀՀ-ում հավատարմագրված տարբեր երկրների դեսպանների և ռազմական կցորդների,

տարբեր ֆորմալ առիթներով: Այդ տեսանկյունից տավուշյան ռազմական գործողություններից հետո Երեւանը գործի է դրել արտшքին երկգիծ քաղաքականություն՝ ռազմական դիվանագիտության նշված բաղադրիչով, որը, իր վրա վերցնելով մեծ ինտենսիվություն, առավել հանդարտ ու անկաշկանդ, ավելորդ մթնոլորտային լш րումից հեռու միջավայր է ապահովում ԱԳՆ դիվանшգիտական ուղղության համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *