Զոյա Թադևոսյանի չափազանց կոպիտ պատասխանը հանրահավաք կազմակերպող Ծառուկյանին: Նախ հիշեղնենք, որ Գագիկ Ծառուկյանն իր թիմակիցների հետ միասին որոշել է կազմակերպել հանրահավաք` հանուն կրթական բարեփոխումների:
Սակայն այս միտքը ողջունելի չէ հանրության կողմից և նույնիսկ դժգոհությունների պատճառ է հանդիսացել: Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հանրահավաք ե՞ք ուզում անել, ատելի մարդաս պաննե’ր, թալա նչինե’ր, կեղծարարնե’ր: Որտե՞ղ: Ո՞ր հրապարակում, պուրակում, պողոտայում: Ազատությա՞ն, Հանրապետությա՞ն, Նժդեհի՞, Սախարովի՞:
Ո՞ր վեհաշուք անվանումն ու անունն եք ուզում պղծել ձեր մուտքով: Գեղարքունիքի մարզում, որտեղ ծնվել եմ, աղբին ժեխ են ասում: Սովետաշենի ժեխանոցում կարող եք հավաքվել…ժեխերով… Ձեր տեղն այնտեղ է:
Մտքներովդ չանցկացնեք մեր քաղաքի
էկոլոգիան փչացնել, ձեր գոյությունը մեր երկրում արդեն իսկ բարոյական լուրջ հարվ ած է, մնում է իմաստազուրկ, անհեթեթ վայրահաչություններով խաղաք մարդկանց զգացմունքների հետ:
Մի’ հրահրեք, Ժողովրդի համբերությունը անսահման չէ: Մերժիկը վկա: