Թվում էր, թե բողոքի ամենատարբեր ձևերն ու պահանջները տեսել ու լսել էինք, բայց․․․ Ստյոպա Սաֆարյանի կոշտ և դիպուկ անդրադարձը Գագիկ Ծառուկյանի կազմակերպած հանրահավաքին

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Եթե ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու այլ նախկին պաշտոնյաներ (նախարարներ և այլոք) եւ ուժեր նույն կրքոտությամբ պայքարեին, երբ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք դպրոցները, ուսխորհուրդների, ամբողջ մանկավարժական կոլեկտիվը դարձվում էին ընտրակեղծարարության մեքենայի կարևոր օղակ,

իշխող ուժերի կուսակցական ֆիլիալներ, դպրոցներում եւ մանկապարտեզներում տեղակայված ընտրատեղամասերում պղծվում էին այդ կրթական տաճարները, մեր կրթության որակն այսպիսին չէր լինի… Հիրավի, ճիշտ կլինի ասել’ բա Սերժի եւ Ռոբի ժամանակ ինչի չէիք կրթությունից, արժեքներից խոսում?

Թվում էր, թե բողոքի ամենատարբեր ձևերն ու պահանջները տեսել ու լսել էինք, սակայն՝ ոչ։ Ցուցարարները ԱԳՆ նախարարից պահանջում են, որ Ռուսաստանը ու Վրաստանը ընդհանուր սահմանը բացեն կամ Ռուսաստանը բացի իր սահմանը բոլոր տեսակի ուղևորափոխադրումների համար․․․

Հուսամ հաջորդ բողոքներում այլոք չեն պահանջի, որ մեր կառավարությունը բացել տա կամ բացի նաև Ադրբեջանի հետ սահմանը, քանի որ իրենք այդպես են ցանկանում գնալ-գալ․․․․ Հասկանում ու ընդունում եմ, որ ցանկությունը նորմալ է, հիմնականում՝ կենսական անհրաժեշտություն, սակայն ձևակերպված պահանջն էլ պետք է ողջամիտ լինի, չէ՞․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *