Հայտնի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը իր խոսքով պարզապես ջախջախեց նախկին իշխանություններին

Հայտնի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը հարցազրույցում նշում է․

Որտեղ ձեռք ես տալիս քարը փշրվում է։ Հեշտ չի այսօր այս քանդված ու կրծոտած համակարգից, որը կրծոտել են ու ով ինչքան կարողացել է կրծոտել են։ Ասֆալտ, շենք, հանք, ինչ ասես կրծոտել են ։ Ու հարստացել լավ տղերքի ստատուսով են ուզում զգալ, բաներ են խոսում։

Կերել են, ամեն ինչը կերած ա։ Փրկության կոչեր են անում, ու՞մ են փրկում։ Փրկող էիք թող այդքան ժամանակ փրկեիք, իմ մոտեցումը մի քիչ ոչ քաղաքական է, մարդկային է ավելի շատ։ Մարդ եղեք, ոչ թե անասուն։ Քանի որ անասունը լուռ է։

Այդ անասուն վիճակով լուռ, ոչ մեկին ոչ մի բան ցույց չտալով՝ արել եք այնպիսի բաներ, որ չպետք է արվեր։ Չէր կարելի այդ ամբողջը տալ մի իմպերիայի ձեռքը, չէր կարելի բանակի, զինվորի սնունդը ուտել, չէր կարելի փողոցը ավիրել։

Երևան, իմ Երևանը վար ու ցան անել։ Որտեղ դու անզոր էիր, երբ տեսնում էիր, որ սա անասնացած, փող տեսած կենդանի է, ում առաջ փողից բացի բան չկա։ Եւ դրա դիմաց հաշվի չի առնում, որ ես ուզում էի իմ երեխային ցույց տայի այն փողոցը, որտեղ ես եմ ապրել։ Չկան դրանք։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *