Ուզում եմ անդրադառնալ Քոչարյանի պատասխաներից առնվազ երկուսին․․․ Դերասան Հարություն Ղուկասյանի դիպուկ անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին

Հարություն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՓՈՐՁՎԱԾ ԳԱՅԼԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ Է ԹԱԿԱՐԴՆ ԸՆԿՆՈՒՄ… Ժողովրդական այս առածի ճշմարտացիությունը նորից հաստատվեց Ռ.Քոչարյանի РБК տված հարցազրույցի ժամանակ: Չնայած ես որոշել եմ այլևս չանրադառնալ քաղաքական նեկրոֆիլների եվ նրանց աջակիցների դեմագոգիկ ,տխմար ու դատարկ վերլուծություններին եվ գրառումներին , բայց Քոչարյանի պատասխաներից առնվազ երկուսին ուզում եմ անդրադառնալ:

Սովորաբար նման հարցազրույցների ժամանակ ես ուշադրություն չեմ դարձնում , թե ինչ են խոսում: Իրականում ոչ մի նոր բան: Առավել էական է , թե ինչպես: Իրական մտադրություններն այդտեղ պետք է փնտրել… Լրագրողը հարցնում է , թե արդյոք նախագահական ժամկետի ավարտից հետո ձեր քաղաքականությունից հեռանալը պայմանավորված էր նրանով , որ դուք նշանակել էիք ձեր փոխարինողին ՝ Ս.Սարգսյանին: Ուշադրություն դարձրեք ՆՇԱՆԱԿԵԼ – назначит приемника արտահայտությանը:

Եվ Քոչարյանն իրեն հատուկ ինքնավստահությամբ պատասխանում է , որ այո , մասամբ պայմանավորված էր դրանով: Նույնիսկ հարկ չի համարում քաղաքական , պոլիտկոռեկտ պատասխան տալ , որ օրինակ ինքը չի նշանակել , այլ առաջարկել է եվ ընտրությունների արդյունքում Ս. Սարգսյանն ընտրվել է: Գոնե այդպես: Սակայն ոչ ՝ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է:

Ինչ ազատ ընտրություններ , ինչ ժողովրդավարություն…? Հարցազրույցի ժամանակ Քոչարյանը պնդեց , թե տեղյակ չի եղել , որ Հայաստանում Սորոսի գրասենյակներ են եղել , ինչն առնվազն ծիծաղել է , երբ այդ նույն ֆոնդերից դրամաշնորհներ են ստացել պետական հաստատությունները…

Ինչպես ժամանակին տեղյակ չի եղել Հոկտեմբերի քսանյոթից , Մարտի մեկից , դասնկերոջ , բազում այլ սպա նություններից, որոնք անասաելի ծանր հարված են հասցրել մեր պետության հեղինակությանը եվ պետականությանը նրա կառավարման տարիներին:
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *