Արսեն Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. « «Թեժ աշուն» Երեկ մեկնարկեց ընդդիմության այդքան շատ սպասված «թեժ աշունն» իր «բազմահազարանոց» հանրահավաքներով եւ երթերով։ Առաջինը ֆիասկո ապրեց
Վահան Բաբայանը իր «Ռեֆորմիստներ» կուսակցության հետ միասին։ Երևի թե անհրաժեշտություն չկա ներկայացնելու սույն անձնավորությանը, քանի որ հայ ազգն այլևս ճանաչում է իր նվիրված ու մեղմ ասած անընդունելի զավակներին։ Երեկվա հանրահավաքը իրենից վտանգ չներկայացնող մի միջոցառում էր, որը դատապարտված է ձախողման։ Դատապարտված են նաև ընդդիմության
մյուս ներկայացուցիչների հանրահավաքները, քանի որ ձևավորված չէ լուրջ օրակարգ, որը կհետաքրքրեր մեր ժողովրդի լայն զանգվածներին։ Չկա նաև կոնսոլիդացիա ընդդիմադիր ուժերի միջև իսկ լինելու դեպքում սպասարկելու են բացառապես իրենց անձնական շահերը։ Լսելով Վահան Բաբայանի երեկվա հայտարարությունները, ուզում եմ հղել հետևյալ հարցերը`ակնկալելով
սպառիչ պատասխաններ։ -Պարոն Բաբայան երեկ դուք հայտարարեցիք, որ լուրջ քաղաքական հայտ եք ներկայացնում։ Որն է լինելու ձեր քաղաքական հայտի բուն էությունը? -Արդյոք հեռանկարային է ձեր քայլը, երբ առավոտից երեկո զրպարտում և մեղադրում եք իշխանությանը` համարելով սորոսականներ, թալանչիներ,
ապազգայիններ, պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ -Արդյոք սպասվում են կոալիցիաներ, ում հետ եք տեսնում համագործակցության եզրեր ու ինչու?։ Ես որպես ՀՀ քաղաքացի գտնում եմ, որ կեղծ օրակարգի շուրջ համախմբումը դատապարտված է ջախջախիչ պարտության։ Հայ ժողովրդին կմաղթեմ շատ բարձր տրամադրություն, լավ օր, չշեղվեք ձեր պլաններից։ Ի ԳՈՐԾ»։