Ռոբերտ Սարկավագ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՔԱՐԵՐ ԵՔ ՆԵՏՈՒՄ ԱԶԳԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՐԱ Ի՞նչ հուշեց վերնագիրը․․․ Ոչ, ո’չ, ո’չ, այն ուղղված չէ “ընդդիմադիր” համարվող մնացորդներին, բացահայտ կերպով խոսքս ուղղում եմ հեղափոխության մասնակից այն քաղաքացիներին, որոնք ուղղակի ներկա են գտնվել իրենց քաղաքների հրապարակներում
կազմակերպված ակցիաներին: Ուշադրություն պիտի դարձնել “ուղղակի” բառին, որի վրա բացակայում է հրամայական շեշտը, այսինքն իրենց ներկայությամբ ապահովել են ժողովրդի բազմության քանակը, հրաշալի է, գովելի է, շնորհակալ ենք, այդ օրերին ամեն օր երախտապարտ էինք լինում բոլոր մասնակիցներին, քանի որ
համարել ենք, որ մեր փոխարեն եւս պայքարել են իրենք: Պայքարել եք մեր երկրի ապագայի համար, սերունդների համար, բարեկեցիկ կյանք ապրելու համար եւ ինչու չէ` ներկայի համար:
Տասնյակ հազարավոր հոդվածներ ու նյութեր են արդեն հրապարակված, հազարավոր հեռուստաեթերներ են եղել` լի գովաբանություններով եւ քննադատություններով, քաղաքական վերլուծություններով ու կանխատեսումներով: Բազմիցս հիշատակվել է ետհեղափոխական քարքարոտ եւ դժվարին ընթացքի վերաբերյալ, որն էլ մինչ այսօր արիաբար եւ վստատահորեն հաղթահարում է հեղափոխության առաջնորդն իր ուժեղ կամքի շնորհիվ: Թա լանված ու տա ռապած ազգիս զավակներով սատարում, աջակցում ու օգնում ենք նոր իշխանություններին, որ աստիճանաբար առաջընթաց ունենա երկիրը, որ դիմագրավի արտաքին ու ներքին խոչընդոտները, որպեսզի ամրապնդենք նոր հազարամյակում եզակի հաղթանակը, որպեսզի իրավունք չունենանք սայթաքելու ու ամոթով մնալու:
Երկար ու բարակ չգրելու համար, կոնկրետ անդրադառնամ խոսքիս բուն իմաստին:
Ի՞նչ է կատարվում․․․ Մի՞թե պայքարում էինք շահադիտական եւ անձնական նկատառումներով․․․ Մի՞թե այն ժամանակ վստահ չէինք մեր սկզբունքների մեջ․․․ Մի՞թե 20 տարի համբերությամբ կարողացանք լռելյայն տանել հարստահարողների ներկայությունն իրենց ապօրինություններով, սակայն այժմ էլ չունենք, արդեն սպառվե՞լ է այդ համբերությունը․․․ Սու’տ է եւ զազրելի’, աններելի’ է եւ անտանելի’,անընդունելի’ է եւ դատապարտելի, որ ասում են, թե հեղափոխության պատճառով վատացել է երկրի վիճակը, մարդկային կենցաղի մակարդակը, գործազրկության աճն եւ այլն:
Ո’չ, ո’չ, ո’չ, ավելացել են սադրիչ գործողություններն ուղղված մի ողջ ժողովրդի դեմ, հայրենիքից եւ ազգից գողացված գումարներն են այսօր օգտագործվում մեր դեմ` լրատվամիջոցների աղավաղված հրապարակումներ, հեռուստաեթերների կեղծված ու ստահոդ տեսանյութեր, հան ցագործություններ, մարդաս պանություններ, տրանսպորտամիջոցների արկածներ, գողություններ, երեխաների եւ մարդկանց առեւանգումներ, հրդեհներ եւ անտառահատումներ, միամիտ եւ արդար գյուղացիներին հրահարումներով միջքաղաքային ճանապարհները փակելու դեպքեր ու փորձեր,
այն ամենը, որ տեսել եւ տեսնում ենք 2 տարիներ ի վեր, բոլորը միանգամայն կատարվում են հեղափոխության դեմ եւ բոլորը միտված է հեղափոխության սյուները թուլացնելու դեմ: Նախաբանում նշեցի, թե այս խոսքս այսօր դաս պիտի լինի մեր համար, մեր պայքարող ժողովրդի համար, որ չերերանք, որպեսզի անձնականը վեր չդասենք հայրենիքի շահից: ՄԵԶ ՄՆՈՒՄ Է ՀԱՄԲԵՐԵԼ ՄԻ ՓՈՔՐ:
Ոչ մի երկիր չկառուցվեց մեկ, երկու, երեք տարիների ընթացքում, ավելին, հեղափոխություններ ապրած շատ գերզարգացած երկներ դեռ շարունակում են տասնամյակներ անց էլ մաքրել հինը, արատավորն ու դիկտատորական անարխիայի մնացորդներ հիշեցնող երեւույթները:
Ուրեմն, եկեք դադարենք ասել. “Թե այսօր աշխատանք չունենք` վարչապե’տ(թեեւ աշխատողի համար աշխատանք կա), փորս ցավում է` նախարա’ր (թեեւ փորացավի համար դեղ ու բժիշկ կա), տանս վարձը տուր` մարզպե’տ (թեեւ եղբայրս կարի ֆաբրիկան վաճառում է 1 միլիոն հինգահարյուր հազար դոլարով),էհե~յ մարդի~կ, ես մասնակցել եմ հեղափոխությա~նն եւ ցանկանում եմ մեր գեղի կլուբի դիրեկտորը դառնամ (թեեւ ողջ գյուղը չի կամենում երեսս տեսնել…)>>… ՀԱՄԲԵՐԵՔ ԵՎ ՁԵԶ ՄԻ ԽԱՅՏԱՌԱԿԵՔ Ներողամտությամբ` Ռոբերտ Սարկավագ: