Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Քոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Ոռնացող մի ցավ կա յուրաքանչյուր մարդու սրտում, ով գտնվում է իր հայրենիքից դուրս ու այդ դրսում հայը հսկայական պայքար է տանում իր՝ ՅԱՆ-ը բարձր ու անբիծ պահելու գործում։
Այսօր հազարավոր տաղանդավոր մարդկանց կողքին ՝Սարգիս Գրիգորյան դուք որպես դերասան ,ունեք բավականին լուրջ գնահատական եւ ինքներդ ձեր ձեռքբերումները չգնահատելով հայտարարում եք ,որ կգնաք երկրից։
Է գնայիք ,սուս ու փուս գնայիք ,ինչպես գնացել էին հազարավոր սովի ՝բառիս բուն իմաստով մատնված մարդիկ ։ Դեռ Հայաստանում եք, քանի որ սա էլ մի դեր է ,որ խաղացիք ,դուք ձեր շքեղ առանձնատունը երբեք չեք թողնի եւ գնա վարձով ապրելու, դուք չեք դիմանա օտար փողոցներում անցորդների անտարբեր հայացքներին ,ձեր որակը չի հաշտվի չերկրպագվելուն ։
Գնացեք ,որ կարոտի ու անզորության ցավի ոռնոց զգաք ,որ ի վերջո հասկանաք ՝ երկրի վրա մատ թափ չեն տալիս ։ Եկեք փոխվենք տեղերով ՝դուք իմ պայմաններում ապրեք ես ձեր ՝ծայրահեղ ծանր պայմաններում։