Եկել ա մի մարդ, ասում ա լսել եմ զորամասերին սնունդ եք տալի, ապրանք ունեմ: Ասում եմ… Բակուր Մելքոնյանի ուշագրավ գրառումը

Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը. «Երեկ ծանոթներիցս մեկը խնդրեց, թե բա մեկին հանդիպի, առաջարկ ունի: Եկել է մի մարդ, ասում է լսել եմ զորшմասերին սնունդ եք տալիս, ապրանք ունեմ: Ասում եմ

շատ բարի, մոտեցիր մեր գնումների բաժին, նմուշ տուր, գին ասա, ապրшնքիդ որակը կստուգեն, կփորձարկեն, այնուհետև պատասխանը կասեն: Ասում է չէ, էդ ապրանքը միայն

բանակին հարմար կլինի: Հարցնում եմ թե ինչի՞, մեջս մի փոքր հույս ունենալով, որ կասի ինչ-որ սպեցիֆիկ ապրանք ունի: Ասում է դե ինչպես ասեմ, էն որակի չի, որ ձեր բոլոր կետերում տաք: Հարցնում եմ որդի ունե՞ս: Զարմացած

ասում է հա: Ասում եմ, ե՞րբ Է բանակ գնալու: Մի տեսակ արդեն գիտակցելով ինչի եմ հարցնում, պատասխանում է՝ չորս տարուց: Ասեցի արի ըսենց պայմանավորվենք, էդ ապրանքդ կվերցնեմ չորս տարի հետո և էն զորամասի համար,

որ տղեդ ա ծառայում: Ասում եմ, հիմա իմացի ու մեր ընդհանուր ծանոթին ասա, որ իմ Որդին է բանակում ծառայում: Ասեց կներեք, չգիտեի, որ ձեր տղան ծառայում է ու գլուխը կախ գնաց… Ասում է նա գնաց, առանց տեղյակ լինելու,

որ բոլոր զինվորներին իմ տղու նման եմ նայում, անգամ վաղը իրա տղուն էլ եմ այդպես նայելու, քանի որ ինքը մեղքը չունի, որ իրա ծն ողը սրի կայա.. Սրի կաներ միշտ լինելու են, սակայն հասարակության հզորությունը

կայանում է նրանում, որ այդպիսի սրի կшները հանկարծ չլինեն որոշում կայացնող, պաշտոնյա, բիզնեսմեն…: Իսկ դա հնարավոր է կրթված հասարակություն ու ազգային գաղափարախոսություն ունենալու ժամանակ… Ինձ համար առաջնային խնդիրը այս երկուսն է…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *