«Ժողովուրդ» օրաթերթն վերջին շրջանի քաղաքական եւ այլ հարցերի շուրջ զրուցել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ:
«Ես մի անգամ ասել եմ եւ էլի կրկնում եմ իսկական հեղափոխության ժամանակը այժմ է. պետք է անել հեղափոխություն, որ դրանց բոլորին վերացնեն: Ես ընդհանրապես ռադիկալ գործողությունների կողմնակից եմ, որ եթե ինձ մայր են հայհոյում, ես պետք է հերն անիծեմ: Իսկ Նիկոլին, եթե հայհոյում են, ասում է` ոչինչ:
Ի՞նչ ոչինչ: Պետք է բռնես եւ հերներն էլ անիծես: Քո ձեռքին է այժմ իշխանությունը, եւ կարեւորը ժողովուրդը քեզ հետ է: Քանի դեռ ժողովուրդը չի հիասթափվել այս կամուկացից, պետք է շատ կոնկրետ միջոցներ ձեռք առնել»,-նկատում է Նիկոլայ Ծատուրյանը: Ըստ մեր զրուցակցի` նա հեղափոխության սկզբից էլ դեմ է եղել թավշյա ու սիրո խոսքերին: Նրա կարծիքով` թավշյա հեղափոխություն անում են այն ժամանակ, երբ ողջ երկիրը հզոր վիճակում է գտնվում:
«Բայց քանի որ քսան տարվա մեջ լրիվ հերներս անիծված երկիր ենք, թավշյա-մավշյա բաները պետք է վերացվեն: Բացի դա այն ժամանակ ավելի շատ իշխանափոխություն եղավ, բոլորն ուրախացան, որ վերջապես ազատվում են Սերժիկից, իսկ հիմա պետք է իսկապես անեն հեղափոխություն, ու մտավորականությունը պետք է միշտ ժողովրդի կողքին կանգնի: Այս անորոշությունը ժողովրդին սկսել է նյարդայնացնել:
Նիկոլ Փաշինյանի ողջ սխալն այն է, որ նա չստեղծեց իր կաբինետը: Այժմ նա ԱԱԾ-ում պետք է ստեղծի այն ուժերը, ովքեր իրեն իսկապես սատար կկանգնեն, այդ ժամանակ նոր կարելի է բոլոր հարցերը լուծել, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը շատ կարեւոր ուժային կառույց է: Կադրային փոփոխություններ անելուց առաջ ես պետք է նախ մտածեմ, թե տեղն ում եմ դնում, ով կարող է լինել, իսկապես այն մարդը ով վստահված կլինի:
Փոխում է` լավ է անում, բայց ես կողմնակից եմ, երբ Գլխավոր շտաբի պետը, հարսանիք է անում` պետք է հրաժարական տա, օրենքը բոլորի համար է գործում հավասար, ու այդ քայլը բավականին մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդի վրա»,-ընդգծում է նա: Նիկոլայ Ծատուրյանի խոսքով` ժողովուրդը Կառավարության նման քայլերը տեսնելով սովորում է, ոգեւորվում է : իսկ ինչ վերաբերվում է ընդդիմադիրներին, ապա ըստ նրա` բնական բան է, որ նրանք պետք է պայքարեն իշխանության դեմ, որովհետև նրանք լավ լա փել են ու այժմ զգում են, որ այդ լա փածը ձեռքներից գնում է:
«Մենք էլ հո արջի պես քնած չենք, մենք էլ հարկ եղած ժամանակ դուրս կգանք փողոց ու արդեն կպահանջենք ուրիշ բաներ: Նիկոլն ինչ անում է, պետք է անի ժողովրդի անունից ու չլսի, թե ինչ է ասում միջազգային հանրությունը: Արա´, ինչ-որ պետք է, արա´: Մենք մի հատ Լեւոն Տեր-Պետրոսյանի հախից չենք կարողանում գալ: Էդ մարդը մեռ ավ մարդկանց գլուխն ուտելով, մի խոսքով ռադիկալ միջոցներ են պետք:
Ինձ դուր չի գալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում արդարանում է, այ մարդ, ինչո՞ւ ես արդարանում : Հրամայիր եւ կատարիր, վերջացրո´ւ: Էդ Աշոտյանին, սաղին պետք է տան ժողովրդի ձեռքը, «սամասուդ» անեն»,-հավելում է նա: Նիկոլայ Ծատուրյանի դիտարկմամբ` նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ Կառավարությունը պետք է շատ լուրջ միջոցներ ձեռնարկի` ոչ թե այսպես թավշյա, այլ լուրջ. «Հեղափոխությունները թավշյա չեն լինում»: