«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերն այսօր ասում էին, որ բան չի փոխվել Հայաստանում, ։ Իսկապես։ ա/ Հայաստանում քաղաքացին ունի այնքան ազատություն, որ ամենաիշխանավորին հայհոյում է (ղալաթ է անում) ու մնում առանց պատիժ։ Նույնիսկ մի թթու խոսք չեն ասում։ բ/ Հայաստանում քսան տարի չէինք կարողանում իշխանություն ընտրել, հիմա մի անգամ կարողացել ենք։
գ/ Այս տարի ՀՀ-ում բժիշկները անգամ կորոնավիրուսի պայմաններում ավելի շատ մարդ են կարողանում բուժել, քան 2019 թ.-ին։ Ապրեն մեր բժիշկները ու այն մարդիկ, ովքեր ապահովում են բժիշկներին անհրաժեշտ ամեն ինչով։ Ամեն օր ՀՀ-ում 10-12 մարդ ավելի քիչ է կյանքից հեռանում, քան անցած տարի։ Մարդ։ Քաղաքացի։ Օրը 12 մարդ ավել են փրկում կյանքից հեռանալուց։ Տարեկան կլինի երեք հազար!
դ/ ՀՀ-ում համակարգային կոռուպցիան վերացված է եւ դրա արդյունքում քաղաքացին, եթե պաշտոնյան կաշառք է շորթում, ուրեմն հաստատ գիտի, որ կա առնվազն 1 մարդ, որին եթե հասնի, ուրեմն պաշտոնյան, մեղմ ասած, հարց կունենա։ Բնականաբար, բազմաթիվ պետական ու մասնավոր կառույցներում կան չինովնիկներ, որոնք ատկատով են աշխատում, բայց դրանց հերթն էլ կգա։
ե/ ՀՀ-ում գործարարը ազատագրված է։ Հարկդ վճարիր ու գործդ արա։ ՀՀ-ում պետք չէ «տանիք» ունենալու համար վճարել։ Հայաստանի գործարարները հեղափոխության ամենամեծ շահառուներից են։ Կան բազում խնդիրներ մաքսային միության, շինարարության թույլտվությունների, էժան ու երկար փողերի հասանելիության, բարդ
հաշվապահական համակարգի, խճճած օրենսդրության, շրջափակման և փոքր շուկայի հետ առընչություն ունենա։զ/ Հայաստանցի մայրը իր զավակին ուղարկում է բանակ դողը սրտում։ Բայց նա գիտի, որ իր զավակը նորմալ սնվելու է, ստիպված չի սպիտակեղեն ու այլ պարագաներ մատակարարել։ Բանակը էականորեն եւ դրականորեն փոխվել է։ Բանակը դարձել է ծառայության համար էապես անվտանգ։ Բանակը էապես հզորացել է։
է/ Վեթինգը վարի են տվել։ ը/ Կառուցել են շատ ավելի լավ և շատ ավելի շատ ճանապարհներ։ թ/ Արտաքին քաղաքականությունը կաղում է։ Դեսպաններից շատերը, ԱԳՆ աշխատակազմի մի մասը և Ուրիշ արտաքին գործերի պատասխանատուներ պարզապես սարսափելի վատ են աշխատում, իսկ ոմանք լավ են աշխատում, բայց Հայաստանի դեմ։
ժ/ Պետականացման կամ պետական ձեռնարկությունների ստեղծման կոչեր եւ փորձեր են արվում։ ի/ Բուհական կրթությունը պարալիզացված է, հանրակրթությունը՝ հոգեվարքի մեջ։ լ/ Մշակույթում բան չի փոխվել։ Մշակույթը ինչպես եղել է հարկատուի ուսերին, տենց էլ մնացել է։ խ/ՀՀ—ում մամուլն այլանդակ ազատ է։ Դեռ այսքանը։ Եթե վրիպել եմ, ուրեմն խնդրում եմ ավելացնել եւ ձեռքբերումները, եւ խնդիրները»։