«Բարև տղես, ո՞նց ես… հա ցավդ տանեմ, տասն օր լուր չունեի քեզանից, ո՞նց անցավ հերթապահությունդ… տղես, հո սովա՞ծ չես…
Հա ցավդ տանեմ, այ տենց տղամարդավարի պահի քեզ, չընկճվես հանկարծ, ծառայությունը տղամարդու համար ա, ես որ վստահ եմ քո վրա… հո չես մրսե՞լ… սպաներին կլսես, չվի ճես հանկարծ իրանց հետ, իրանց ավագ ընկերոջ պես վերաբերվի…
Մեռնեմ ջանիդ, ողջ մանկության ընթացքում ես ու հերդ ենք քեզ պաշտպանել, այժմ դու ես մեզ պաշտպանում, բալես, զգույշ կլնես, իմացի ես ու հերդ սպասում ենք քեզ… իմացի սպասող կա քեզ բալես… Հաջող, ցավդ տանեմ,
գնա քնի հանգստացի մի քիչ… Համբուրում եմ»: Հուզված անջատեց հեռախոսը ու բարձրաձայն շնորհակալություն հայտնեց ուղևորների. «Ապրեք ժողովուրդ ջան, տղես Օմարի պոստերն էր պահում, առաջին հերթապահությունն էր, տասը օր չէի խոսացել հետը»:
Սիրո ամենաչքնաղ դրսևորումներից մեկն էր սա, այ էսպես են մեր մայրերն ու կանայք տարբերվում մնացածից… Այս կինն էր, որ մեզ հաղթանակ պարգևեց Արցախում եւ դեռ շատ հաղթանակներա պարգևելու մեր պետությանը…