Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՄԱՐԴ ՓՉԱՑՆԵԼՈՒ ՊՐՈՑԵՍՆ ՈՒ …ԴՈՒԽՈՎ-Ի ՑԱՎԱԼԻ ՆԱՀԱՆՋԸ Ըստ հան ցագործ նախկինների դավադ իր խաղերի ու սին ծրագրերի, մարզիկ Արսեն Ջուլֆալակյանին, օդում պտտվող լուրերի համաձայն, խոստացել են «ապագա երկրի» սպորտի նախարարի պաշտոնը:
Պարզվում է, Ռուբեն Հախվերդյանի «Լավագույն տղերքը հեռանում են» երգն այսօր կարելի է նորովի երգել. «Լավագույն տղերքը… փ չանում են»:
Այո, փ չանում են, կամ նրանց հաջողությամբ փչ ացնում են հան ցագործ ռոբիկ քոչարյանն ու նույնքան հան ցագործ սեռժիկ սարգսյանը: Մարզիկների պարագայում՝ ռոբիկի տղա լյովիկ քոչարյանի միջոցով է արվում, որը ժամանակին սերտ կապեր է ունեցել մի քանի մարզիկների հետ: Ապացույցը՝ Արսեն Ջուլֆալակյանը, ով նախօրեին վայր դրեց Ազգային ժողովի պատգամավորի իր մանդատը:
Արսենին ի՞նչ են խոստացել նրանք, որ կարողացել են համոզել, որ վայր դնի իր մանդատը: Նախկինների այս ճղ ճիմ քայլը Ազգային ժողովում «իմքայլականների» շարքում ճեղքվածք առաջացնելո՞ւ դավադրություն է, թե՞ իլյուստրացիա է սկսվում նաև «իմքայլականների» ճամբարում: Կամ գուցե նոր դիմակնե՞ր են պատռվում: Դե, նախ Արսենը չի ափսոսա ամսական հազար դոլարից ավել իր աշխատավարձը կորցնելը, քանի որ թա լանչի քոչարյան ռոբիկի՝ ասնվեց միլիոն կարողություն ունեցող որդին՝ լևոն քոչարյանը, Արսենին ավելին կվճարի, քան վերջինիս պատգամավորական աշխատավարձն է:
Այս կաշ առքից բացի է՞լ ինչ կարող են խոստացած լինել Արսենին: Պարզ է, լավագույն մարզիկի ապագա գործը սպորտի նախարար լինելն է. տարիքը մեծանում է, ակտիվ սպորտն էլ շուտով թողնելու է: Այսինքն, Արսենն արդեն հավատում է, որ նրանց երազանքն այնքան էլ հեռու չէ իրական դառնալուց: «Հողեմ ձեր երազանքը»,-կասեր տատս: Ափսոսում եմ, որ Արսենը շատ էժան քայլ արեց, որով ստվերեց մարզաշխարհում վաստակած իր փառքը: Արսենը համաձայնվել է պայմաններին, ու շուխուռն արդեն ընկավ՝ «Իմ քայլականների ճամբարից լքում են լավագույն տղերքը»: Իսկ ես էլ կավելացնեմ. «Իմքայլականների թիմը լքում են տատանվողներն ու ապագա դատարկության վրա հույս դնողները»: Փչա ցման այս լկ տի գործընթացն ուղիղ կապ ունի ամբաստանյալ ռոբիկ քոչարյանի դատավարության ձգձգումների և, ընդհանրապես, դատաիրավական համակարգն այդ նե խած վիճակում պահելու հետ:
Ժողովուրդն արդեն հոգնել է՝ շարունակ բարձրաձայնելով, թե դատական համակարգը մաքրե՜ք: Վերանայե՜ք այն դատական ակտերը, որոնք բացահայտ կեղծիքներով կայացվել են ա՛յն դատավորների կողմից, ովքեր այսօր էլ շարունակում են մնալ դատական համակարգում: Դժվա՞ր է դրանց ագահ երեսներին շպրտել ժամանակին իրենց արած կեղտերը: Դա ժողովրդի՛ պահանջն է ու ժամանակի հրամայականը, որ վերականգնվի ժողովրդի խախ տված իրավունքը: Մի՞թե այնքան պիտի ձգվի այդ պրոցեսը, որ ժամանակի խնդի՞ր առաջանա, ինչպես այժմ նախկին հան ցագործների համախոհ, թոխմախի մհերին առաջադրված անորոշ ապագայով մեղադր անքի պարագայում է: Շուխուռ արվեց, թե թ ոխմախի մհերի դեմ գործ է հարուցվել: Պարզվում է, դա ժամկետանց է, ու որևէ իրավական հետևանք չի կարող ունենալ:
Իրավաբանները զգուշացնում են, որ նման գործերի հարուցումը անպտուղ զբաղմունք է, որը ժողովրդի նյարդերի հետ խաղալ է նշանակում: Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի երրորդ մասի, կոնկրետ այս պարագայում, մհեր սեդրակյանը (Թոխմախի մհերը) քրեական հետապնդման ենթակա չէ, որովհետև նրան մեղսագրվող արարքը ավարտվել է 2004-ին: Եթե անգամ այդ գործն ուղարկվի դատարան, ապա դատարանը պարտավոր է դադարեցնել հետապնդումը, քանի որ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Ստացվում է, որ այդ գործերը կազմողները կա՛մ լավ չեն յուրացրել քրեական օրենսգիրքը, կամ էլ դիտավորյալ են (մեղայ Աստծո) նման խաղեր խաղում: Ստացվում է նաև, որ նրանց այդ խաղերի արդյունքում ժողովուրդն էլի Փաշինյանին պիտի մեղադրի, թե սա ի՞նչ բան է՝ «բռնում են ու բաց թողնում»:
Շնորհակալությունս հայտնեմ Հեղափոխության արժեքների ազնիվ պաշտպան, պրոֆեսիոնալ իրավապաշտպան Արտակ Գալստյանին՝ նման պարզաբանումները ժողովրդին հաճախակի ներկայացնելու համար ու տարակուսեմ, թե մի՞թե կառավարությունում չկա խելքը գլխին իավաբան խորհրդատու, որ Վարչապետին տեղը տեղին բացատրի, թե ինչ է կատարվում դատաիրավական համակարգ կոչվող այդ որջում:
Հիմա նորից մտավախություն ունեմ, թե այդ ոճ րագործ ռոբիկ քոչարյանի ազգադավ պաշտպաններն այնքան ժամանակ են ձգձգելու այդ դատավարությունը, որ դա էլ ժամկետանց դառնա: Նրանք այնքա՜ն են հաբռգել, որ այդ ոչ հայ, քծնանքի վարպետ ալումյան կոչվածը կարող է հայտարարել, թե «Մարտի մեկի գործով տու ժողները դատարանում քննվող գործով իրականում տու ժողներ չեն»:
Լավ, այդ դատական պրոցեսին մասնակցող դատախազը այդ ազգադավ ալումյան կոչվածին պատասխան չունի՞ տալու: Ինչո՞ւ պիտի այնքան լկս տվեն այդ հանցագործները, որ ինչ-որ մի ամբաստանյալ ռոբիկ քոչարյան դատարանում Հանրապետության գլխավոր դատախազին կարողանա ասել, թե՝ դու լռիր, քանի ես եմ խոսում: Այդ հանց ագործն, ի՞նչ է, դատարանո՞ւմ էլ է իրեն նախագահ կարծում, կամ էլ Ինչո՞ւ է անպապասխան մնում հան ցագործի այդ հոխորտանքը երկրի գլխավոր դատախազի հասցեին:
Քննչական կոմիտեում արդյոք չգիտե՞ն դավաճան չեկիստ վանեցյանի ու սեռժիկի փեսա, թալանչի միշիկի կապերի մասին, նրանց ընդհանուր բիզնեսի՛ մասին, որոնք բացահայտ են, որոնց մասին հավաստի լուրերը համացանցով մեկ տարածված են: Եթե չգիտեն, ամոթ իրենց, իսկ եթե գիտեն, թող հետաքրքրվեն հիմնովին, գուցե հենց այդ արդյունքում էլ պարզվի, թե միշիկն ո՞ւմ հուշելով ու օգնությամբ է փախել երկրից ու խոհարար-մեկնաբան դարձել իր թաքստոցի խոհանոցում:
Իսկ այս ընթացքում դավադիր նախորդների կողմից շարունակվում են փչացումներն ու այլասերումները: Այդ քոչարյան ռոբիկ ու սարգսյան սեռժիկ կոչվածներն այնքա՜ն կոմպրոմատներ ունեն յուրաքանչյուրի վրա, որ շատ հեշտությամբ կփչացնեն: Դրա արդյունքը չէ՞, որ արդեն 2 տարի է չի մաքրվում դատաիրավական համակարգի նե խած ճահիճը: Եվ այս իմ այս մտահոգության ֆոնին ցավով եմ շեշտում, որ մեր հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա է վերցրել ամեն մի պատասխանատվություն: Ինչ էլ լինում է, շատերը, ցավոք, ոչ անհիմն, փորձում են նրան մեղադրել:
Դու ասում էիր, չէ՞, այ իմ սիրելի վարչապետ, թե դավադիրներ կան նաև կառավարման համակարգում: Ի՞նչն է քեզ խանգարում, որ Հեղափոխության 1-ին օրերի պաթոսով, այն նո՛ւյն վճռականությա՛մբ մաքրե՛ս քո միջավայրը: Ինչո՞ւ ես միայնակ աշխատում ու ամեն նախատինք քեզ վրա վերցնում: Կրկնեմ, այս նեխած դատաիրավական համակարգի ներկա գոյությունը ստվերում է այն բոլոր դրական գործերը, որ արվում են՝ բանակի կայացում, ճանապարհների ասֆալտապատում, նպաստների տասնյակ ծրագրեր, բնակաշինություն, գյուղատնտեսական ու բժշկական բազում ծրագրեր և այլն, և այլն: Վերականգնի՛ր, խնդրում եմ, սիրելի վարչապետ, Հեղափոխության օրերի ԴՈՒԽՈ՛Վ լինելդ: Ես քեզ հետ եմ, մենք քեզ հետ ենք, ուրեմն՝ առաջ: Հավատով՝ ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ