Դավաճանություն է Երկրի համար ծանր պահին «ընդիմություն խաղալը»․․ ․Վահե Տեր-Մինասյանի ջախջախիչ գրառումը
Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Դավաճանության ոչ նուրբ արևստը։ Ցավոք մեր ողջ պատմության ընթացքում դավաճանների պակաս չենք ունեցել։ Ընդ որում մարդկային այս տեսակը սովորաբար ջրի երես է դուրս գալիս հատկապես երկրի ու ազգի համար ճակատագրական պահերին։ Ավելին, այն սովորաբար իրեն սկսում է ներկայացնել որպես փրկիչ։ Երբեք, ոչ մի դավաճան չի ասել ու չի ասելու թե դավաճանում է։
Հակառակը՝ եկել է ազգը փրկելու… Դավաճանություն է պետական, ռազմական գաղտնիքների բացահայտումը Դավաճանություն է, թշնամիներին «գլխի գցելը» թե սրանք թուլացել են ու խփելու ճիշտ ժամանակն է, դե մենք էլ ինչով կարողանանք կօգնենք
Դավաճանություն է Երկրի համար ծանր օրերին վարձու լրատվամիջոցում հոդված պատվիրելն եւ գրելը
Դավաճանություն է Երկրի համար ծանր պահին «ընդիմություն խաղալը»։ Պատերազմական երկրում ընդդիմությունը կանգնում է ազգի ու իշխանության կողքին ու թիկունքից դանակ չի խրում։ Դավաճանություն է Երկրի լեգիտիմ ընտրված գերագույն հրամանատարին ու նրա թիմին հայհոյելը։
Դավաճանություն է հիվանդությունից կյանքից հեռացողմարդու ու նրա հարազատների զգացմունքներն օգտագործելը, հատկապես այն մարդկանց կողմից, ում օրոք երկրից միլիոնից ավելի մեր հայրենակից հեռացավ…
Դավաճանություն է ամիսներով տուն չգնացող բժշկի, սահմանին կանգնած զինվորի, առավոտից գիշեր հող մշակող գյուղացու, կոպեկներով աշխատող ուսուցչի ու բանվորի, Երկրի ու Հայրենիքի հանդեպ։ Հ.Գ. Անշուշտ, իշխանությունը թույլ է տալիս
բազմաթիվ սխալներ, որոնց մասին իհարկե, անշուշտ պետք է խոսել, ինչի համար իհարկե պետք է քննադատել ու տարբեր առաջարկներ ներկայացնել։ Անշուշտ ցանկացած իշխանության պետք է զսպել, բայց երբեք ու երբեք չի կարելի դավաճանել…