Նորություն ունեմ․․․Դավիթ Սանասարյանի սենսացիոն բացահայտումները Դոն Պիպոյի քրոջ որդու և իր ծառայողական պարտականությունների մասին

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նորություն ունեմ․․․ Վստահ եմ, որ հիշում եք այն աղմուկը, երբ Դոն Պիպոյի քրոջ գործարար որդին ինձ հրապարակայնորեն մեղա դրում էր բիզնես խլելու մեջ։ Այդ հերյուրանքից էլ հենց սկսվեց իմ դեմ կարվող քրեական գործի նախապատրաստումը, և այն հասավ մինչև անգամ ինձ մեղադրանք ներկայացնելուն, պաշտոնական լիազորություններս կասեցնելուն ու գործը դատարանում քնացնելու պրոցեսին։

Հիշում եք իմ այն հավաստիացնումները, որ հեմոդիալիզի շուկան մոնոպ ոլիզացված է, ու իմ նպատակն էր ապահովել մրցակցություն, որի արդյունքում օրենքի տառը կպահպանվի, կկարգավորվի շուկայական գինը, պետությունն անհամեմատ ցածր գնով ձեռք կբերի դիալիզի պարագաները։

Նախ ասեմ, որ եթե ժամանակին 2 խոշոր ընկերություններ էին զբաղվում հեմոդիալիզի գնման գործընթացներով, ապա այժմ առկա են 5-6 ընկերություններ, որոնք իրար հետ մրցելով, ապահովում են մրցակցային գին, որի արդյունքում պետությունը տնտեսել է և շարունակում է տնտեսել հարյուրավոր միլիոններ։

Դրանցից ամենաթարմը քեյսը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերջերս կայացած մրցույթն է, որի արդյունքում մշտապես միակ մասնակից հանդիսացող և գերշահույթ ստացող ընկերությունը զիջեց իր դիրքերն այլ կազմակերպության։ Այպիսով, եթե չլիներ ՊՎԾ ուսումնասիրությունն այս ԲԿ-ում, միակ մասնակից ընկերությունը թելադրելու էր գին, իսկ ԲԿ-ի պատասխանատուների հան ցավոր անգործության կամ գործունեության արդյունքում կատարվելու

էր գնում այդ ընկերության ներկայացրած բարձր գնով։ Այսինքն, մրցակցության արդյունքում, պետությունը նախնական առաջարկած գնից 150 մլն-ով պակաս վճարեց անհրաժեշտ բժշկական սարքավորումների համար։ Ստացվում է, որ իմ դեմ կարված գործի մեղադրանքի էությունը

(«… խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները») կայանում է նրանում, որ պետությանը հարյուրավոր միլիոնների օգուտ տալն իմ ծառայողական շահերին հակառակ է, ինչպես նաև դա համարվում է ծառահողական պարտականությունների չկատարում: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Սիրում եմ բոլորիդ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *