Ավագ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. Ասում ես ՙՙՊատի՞վ ունեսՙՙ … Բարև Վանեցյան Արթուր… Չէ՜,շատերի նման չեմ ասի, թե այդպես էլ գիտեի, թե ես կռահում էի, որ Վանեցյանը կեղծ է ու նման բաներ… Մինչև հեղափոխությունը չեմ էլ ճանաչել քեզ. Ճանաչեցի,
երբ նշանակվեցիր Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն (համաձայնվիր ,ինչ ՎԵՀ է հնչում, չէ՞).Գեղեցիկ ժպիտդ եւ մանավանդ վարչապետի անվերապահ վստահությունը քո նկատմամբ, բավական եղավ, որ շահես ժողովրդի համակրանքը. Մանվելի ձերբակալմամբ ժողովրդի մեջ
վստահություն ներշնչեցիր, Քոչարյանի ձերբակալությունով արդեն վայելում էիր մարդկանց սերն ու հարգանքը… Կարող եմ էլի թվարկել չակերտների մեջ ասած քո փայլուն գործերից, եթե վատ չզգայի այն բանից, որ քո բոլոր գործողությունները նախօրոք պլանավորած, դավադիր ծրագրեր են եղել, իսկ մենք
հավատացել ենք… Ի՞նչ պատահեց քեզ Արթուր, ունեիր արժանապատիվ աշխատանք, բարձր դիրք, ամենաէականը ժողովրդի սերն ու հարգանքը, վստահությունը, դրանից ավելն ինչի՞դ էր պետք. Սանասարյան Դավիթը էդ ինչի՞ն էր խանգարում, որ գլխին սարքելով արանքից հանեցիՔ Նախկինի հան ցագործները էդ ինչպե՞ս հանկարծ զգուշացվեցին ու հաջողությամբ
լքեցին երկիրը, Ֆռունզիկի ասած ՝ — Էս ինչ հաշիվ ա՞, Չանդրադառնամ գաղտնալսումների կազմակերպչին ,բայց դրանց բացահայտման պատասխանատուն կարո՞ղ է ԱԱԾ տնօրենն էր Արթուր… Ասում ես հիասթափվե՞լ ես. Եթե մի օր ես էլ հիասթափվեմ, հաստատ չեմ վազի այն մարդկանց դուռը, ում ընդամենը ամիսներ առաջ մեղադրում էի Սահմանադրական կարգի
տապալման մեջ, ում համարում էի մարդաս պան, թալ անչի, ավազակ ու ժողովրդին կեղեքող. Ուրիշ բան մտածիր ՝ ավելի համոզիչ ու խելքին մոտ. Կարո՞ղ է վաղն էլ հայտարարես, թե նրանք քաղհալածյալներ են. Եթե նախօրոք ծրագրավորած չէր այս ամենը, ապա կասե՞ս, ի՞նչ խոստացան, կանխի՞կ թե ապառիկ, միգուցե ավելի բա՞րձր
պաշտոն, միգուցե վարչապետի աթո՞ռը… Լինելով իշխանական օղակում, տեղյակ էիր ՙՙԱպօրինի գույքի բռնագանձմանՙՙ վերաբերյալ օրենքից, գուցե դա՞ էր պատճառը. Եթե ոչ փողն ու աթոռը, ապա երբ կանգնեցիր երկընտրանքի առաջ ՝ կամ ձեռքդ տանել դեպի սիրտդ, որտեղ վաստակած սերն ու հարգանքն էր, կամ գրպանիդ, ինչու՞ Արթուր,
ընտրեցիր վերջինը. Իսկ հնարավո՞ր է, որ ուղղորդում կար խոհանոցներից.. Իսկ միգուցե պատճառը ավելի խորքայի՞ն է,ասենք դրսի ուժերի գործոնը, ասենք Կրեմլ կամ ասենք ԿԳԲ Եթե չար նպատակներդ իրագործելու ճանապարհին հույսդ դրել ես դրսի ախպերներիդ վրա, ասեմ,որ դատարկ հույսեր են, սեփական ժողովրդի համար
Մերուժան դարձածը, ով ուրիշի առաջ չոքել, ուրիշի դրոշն է համբուրում, դժվար թե լավ ընկեր լինի, քեզ էլ կարողանա օգուտ տալ. Շունը կապի վրա է ազգուն Արթուր. Վստահ եմ, կասես այդպիսի բան չկա, չեչենը, ռուսը կապ չունեն… «Երկրում՝ Տավուշի սահմանին թե ժ մարտեր էին գնում, իսկ Հայաստանի իշխանութուններն անգամ կապ չէին հաստատել մեր ռազմավարական դաշնակցի`
Ռուսաստանի Դաշնության հետ»։ Սա քո խոսքերն են ՝ ավելի խոսուն ու արտահայտիչ. Էդ լոլոներդ, թե բա ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ, ֆլան-ֆստան, պահիր համախոհներիդ համար… Երբ հարևանիս տունը վառվում է, ես չեմ սպասում մինչև ինձ դիմեն, կամ ՙՙօֆիցիալնիՙՙ օգնության կանչեն. Այսօր, առավել քան երբևէ, հայը ուժեղ է, հայը ունի ՀԶՈՐ բանակ, զենք, միասնականություն,
ինքնուրույնություն. Հայը միակն է աշխարհում, որ խաղաղ ժամանակ արտագաղթածները, վտանգի պահին տուն են դառնում, իրենց զինվոր ախպերների թիկւնքին կանգնում. Ես հպարտ եմ իմ հայ լինելով, մեր բանակով, իմ երկրի ինքնիշխանությամբ, ես երջանիկ եմ, որ մեր արտաքին խնդիրները այսօր կարող ենք լուծել առանց մեծ ախպեՌների… Սա չեմ
գրում իբր ակնկալելով, թե դարձի կգաս, քավ լիցի, ուղղակի լսեցնում եմ ՝ քո ժպիտին, գեղեցիկ բառերին, առավել ևս խոստումներին չենք հավատում… Պատիվ ունեիր Արթուր, գնացիր դարձար անժոսաթոների մշտական հաճախորդը, այո ունեիր, անշուշտ ունեի՜ր… Հ․ Գ. Բոլոր այն վիժվածքներին, ովքեր կփորձեն մեկնաբանություններում վիրավորել, կամ հայհոյել ինձ, ասեմ իմացեք, ես ձեզ արդեն հազար անգամ ավել հայհոյել եմ…