Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Բոլորս ենք հոգնել արտակարգ դրությունից, դիմակներից, վիրուսից։ Ոչ մեկիս խելքը չի գնում դիմակ դնելուց ու այս հոգեբանական լարվածությունից։ Բոլորիս գործերն ու աշխատանքն է տուժել այս ամիսներին։ Եթե ես ասեմ, թե այս ամենը որքան է ազդել իմ ինստուտի ծրագրերի վրա, կամ Հանրային Խորհուրդն ինստիտուցիոնալիզացնելու, նրա աշխատանքներն ակտիվացնելու վրա, էջեր կգրեմ։
Այն, ինչ պետք է ավարտած լինեի ապրիլին, դեռ չենք ավարտել։ Ունեցած փոքր դահլիճում, որտեղ նախկինում խորհրդի կեսն էր տեղավորվում, իսկ հիմա կանոնները պահելով կեսի կեսը, ոչ նորմալ նիստ ենք կարողանում գումարել, ոչ հանձնաժողովների լիարժեք նիստեր, սակայն համառելով շարունակում ենք փոքր խմբերով քննարկումներով, հեռավար նիստերով, որքան էլ արդյունավետությունը ցածր է, քան ոչ հեռավարի դեպքում։
Ու առանց տրտնջալու։ Այս վիրուսը ոչ Հայաստանում են հորինել, ոչ էլ նրա հաղթահարումն է միայն մեզանից կախված։ Համավարակը գլոբալ է։ Ու մեր դանդաղ վարակվելու քաղաքականությամբ կարծես թե պիկն անցյալում թողեցինք։ Դա չի նշանակում, թե նոր ալիք հնարավոր չէ, ինչպես Եվրոպայում է կամ մեր հարևան Վրաստանում, որտեղ թվերն արդեն աճում են։ Ու այդ
իրավիճակում կարանտինի պահպանելը ոչ կապրիզ է, ոչ էլ նախապատվություն։ Եթե տակավին կա համավարակը կամ դրա բռնկման վտանգ, զգոնությունը չի կարող կորցվել, առկա միջոցառումներն էլ, անշուշտ, պետք է լինեն հասկանալի, հիմնավորված ու վերահսկողությունն էլ’ լավագույնը։ Այսքանը գրեցի’ նկատելով արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու շուրջ տրտունջներ ու քննադատություն։
Լավ, որն է այլընտրանքը, եթե “հոգնել ենք”? Ցավոք չկա։ Ու եթե կարանտինի ժամանակ չկա քաղաքական, քաղաքացիական իրավունքների սահմանափակում (իսկ անգամ ԱԴ ժամանակ դրանք չպահպանեցին. ով ինչ բողոքի ցույց ուզեցավ, արեց, ավարտական
քեֆեր, հարսանիք ու այլ բան արեց), ինչու ենք տրտնջում? Այժմ էլ ով ինչ ցույց, հավաք ցանկանում անում է։ Ընդամենը կարանտին բառից ենք նեղվել? Իսկ նայել եք, թե դա ինչ է նշանակում? Միգուցե նայենք եւ նոր տրտնջանք?