Բարև Ձեզ: Շրջակա միջավայրի նոր նախարարը ընդունել է մшր տահրավերը՝ ազատագրել Սևանը զшվ թիչներից։ Որոշումը հեղափոխական է, եթե Սևանի ափից հեռանալու են բոլորը, առանց բացառության, անկախ ապօրինության և տիրոջ
տրամաչափից, այդ տրամաչափի նախկին և ներկա լինելուց, հակառակ պարագայում կունենաք օպերայի տարածքը գրավածների չվերջացած պատմությունը։ Երևի գիտեք նաև, որ հեղափոխությունները մաշվում են հենց չվերջացած պատմություններով։
Եթե կցանկանաք, Սևանը փրկելը հիմա համարժեք է պետության և նրա կառավարիչների ճակատագրին, որովհետև անհնար է աշխարհում եզակի քաղցրահամ ծովից, իսկ մենք ու մեր գրականությունը Սևանն այդպես են կոչում, քամել ու հարստություն և զվարճանք ու միաժամանակ մեր
հույսի ջուրը դարձնել աղբահոր այդ հարուստների կղկղանքը մարսող։ Ուրեմն տեր կանգնեք Սևանը փրկողներին, եթե անշուշտ պատկերացնում եք Սևանն անօրեն հո շոտողների դիմադրության աստիճանը․ մարտի 1-ի գործը վատ օրինակ չէ, պահեք աչքի առաջ։ Ինչ է, գաղտնիք է,
որ երկիրը զորեղ է, երբ տեր է կանգնում իր դա տшխազին ու դա տшվորին․չկшնգնեք, նրանք, չկասկածեք, պատրաստ են կատարել հին տերերի հրամանները, ինչպես եղել է ոչ հեռու անցյալի ստրկատիրական շրջանում, երբ Սևանը գառան դմ ակի նման բաժան-բաժան էր արվում, ինչպես Երևանը, Ջերմուկը, Ծաղկաձորը․․․ Հաջողություն:Նվեր Մնացականյան
Տեսանյութը՝ ստորև.