Տասներեքամյա Արտյոմ Սեյրանյանը ռոք–հիթի հիասքանչ կատարմամբ ցնցել է «Ձայնը.երեխաներ» մրցույթի ժյուրիին

13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ցնցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ–4» մրցույթի ժյուրիի անդամներին` կատարելով AC/DC խմբի «Highway To Hell» հիթը։

«Կույր լսումներ» փուլում 1-ինը տղայի կողմը շրջվեց երգիչ Դիմա Բիլանը, այնուհետև երգչուհի Նյուշան, իսկ Կոնստանտին Մելաձեն նշեց, որ չշրջվեց` հաշվի առնելով գործընկերների հանդեպ ունեցած նրբանկատությունը։

«Հիանալի էր», – նշել է Մելաձեն։ Ժյուրիի անդամները զարմացած էին երգի ընտրությամբ, իսկ Արտյոմն իր հերթին նշեց, որ «Highway To Hell»–ը նրա ամենասիրելի երգերից է։ Արտյոմը կշարունակի ելույթը մրցույթի չորրորդ եթերաշրջանում Դիմա Բիլանի թիմում։

«Անհավանական էր, շատ մաքուր էիր երգում… ամեն ինչ բացարձակ մաքուր արեցիր, դա վկայում է այն մասին, որ դու կամերտոնային տրամադրված մարդ ես, շատ լուրջ,

չնայած դեռ այդքան էլ բարձրահասակ չես։ Դա համեղ էր», – նշել է Բիլանը։ Իսկ նախագծի հաղորդավար Դմիտրի Նագիևը նշեց, որ Արտյոմը «նախագծի աստղն է»

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *