Նիկո՛լ ջան, հալա՛լ լինի քեզ, քանի որ․․․Նորայր Նորիկյանի անդրադարձը Նիկոլ Փաշինյանի գործունեությանը

Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Հալա՛լ լինի քեզ, Նիկո՛լ ջան:

Երեկ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված դրության վերաբերյալ վերլուծություն էի հրապարակել՝ ընդգծելով, որ այն հաղթեց Հայաստանին, ինչը տապալում է ու չպետք է մնա անհետևանք: Արձագանքների վերլուծությունից հակասական մտորումներ են ձևավորվում։ Պայմանականորեն՝ նախկինների ու ներկաների աջակից մեր հայրենակիցների միջև որոշակի խաղի կանոններ են ձևավորվել, եւ ըստ ամենայնի՝ խաղի այդ կանոնները ձեռնտու են նախկիններին ու ներկաներին։

Եթե մի հարցի վերաբերյալ համաձայն չես Նիկոլ Փաշինյանի կառավարության քայլերի հետ, ավելին, ԴՈՒԽԴ հերիքում է անգամ արձանագրել, որ սխալ կա, բացթողում կա, տապալում կա, ուրեմն դու սերժական ես, քոչարյանական ես, դու Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամին ես, դու թուրք ես։ Եթե նախկինների մասին ես կարծիք հայտնում, որ ուղղակի ապա կանել ու խաթ արել են Հայաստանի ապագան, որ ստեղծել էին քրեական արժեքների վրա հիմնված ու կոռումպացված իշխանություն, որ պղծել էին ընտրական համակարգն ու ստորացրել ժողովրդի արժանապատվությունը, դառնում ես Նիկոլի ստրուկը, պնակալեզը, շողոքորթը:

Ստեղծվել է մի դրություն, երբ քեզ պարզապես թույլ չեն տալիս դուրս գալ “Սև ու սպիտակ” գույների միջից։ Երբ Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, որ Հայաստանը պարտվել է կորոնովիրուսի դեմ պայքարում, դա նորմալ է, իսկ երբ նույն միտքն ուրիշ ձևով արտաբերվում է այլ մարդու կողմից, թե կորոնավիրուսը հաղթել է Հայաստանին, դառնում ես չուզող, չար, տգետ և այլն։ Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ ա՛յ քեզ բան․․․

Սիրելի՛ հայրենակիցներ Աշխարհի որևէ քաղաքակիրթ երկրում գլոբալ բոլոր հարցերի պատասխանատուն օրվա իշխանությունն է։ Ճի՛շտ, թե սխա՛լ, լա՛վ, թե վա՛տ, սակայն իշխանությունն է պատասխանատու Հայաստանում կատարվող գործընթացների համար։
Դուք ի՞նչ եք առաջարկում․ Նիկոլ Փաշինյանի կարծիքից տարբերվող կարծիք չունենա՞նք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անթերի՞ է, այո՞։ Որևէ սխալ չունի՞։ Այդուհանդերձ, ցանկացած իշխանություն կերազի ունենալ նախկին քաղաքական ռեժիմների ներկայացուցիչներից կազմված, մերժված եւ հեղինակազրկված այլընտրանք եւ ընդդիմություն:

Այդպիսի ընդդիմության պայմաններում իշխանությունը կդառնա անվերահսկելի, իսկ անձնիշխանությունը կսպառնա Հայաստանի գոյությանը։ Մյուս կողմից, այն ձեռնտու է մերժված ուժերին, որ ջրի երեսին մնալու պայմաններում հույս են փայփայելու հարմար պահին դիմել ռևանշի: Էլի՛, ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, հանգի՛ստ նստեք տեղներդ, այդպիսի սցենար թույլ չի տրվելու:

Հայաստանում սեփական կարծիք ունեցող մարդիկ էլ կան, և այդ կարծիքները կարող են ցավոտ լինել և՛ ներկաների, և՛ նախկինների համար: Նիկոլը ճիշտ քաղաքականություն կվարի՞, կհամարենք մեր բնական դաշնակիցը, սխալ քայլե՞ր թույլ կտա՝ կասենք սխալ է։
Այնուամենայնիվ, պետք է արժանին մատուցել Փաշինյանին: Մարդուն հաջողվել է հազարավոր մարդկանց, այդ թվում նաև իմ ամենամոտ բարեկամներից շատերին համոզել, որ ես կամ իմ նման մտածող մարդիկ, երբ իրենից տարբերվող կարծիք ենք հայտնում, ուրեմն չենք թողնում, խանգարում ենք, որ իրենք աշխատեն:

Մարդուն հաջողվել է հավատացնել հազարավոր մարդկանց, որ Հայաստանի բոլոր օլիգարխները, ովքեր ժամանակին ուղղակի պղծել են մեր երկրի ապագան, այսօր դարձել են օրինավոր քաղաքացիներ, սեփականատեր, իսկ մենք, երբ ասում ենք, թե ինչու՞ մինչև այժմ պատժված չեն հանցագործները, դառնում ենք չար ու խանգարող։ Մարդուն հաջողվել է հավատացնել, որ Հայաստանի նախկին գլխավոր դատախազը ոչ մի առնչություն չունի իրավապահ համակարգի վախկանալիայի ու հարյուրավոր մարդկանց

հանդեպ ապօրինի քրեական հետապնդումների ենթարկելու հետ, իսկ իրավապահ համակարգի այսօրվա ղեկավարները՝ օրինաապաշտ քաղաքացիների կերպարներ են։ Ես և իմ նման մտածող մարդիկ ենք մեղավոր, որ մինչև այժմ մարտի մեկի մարդաս պանները բացահայտված չեն, որ որևէ հայտնի կոռուպցիոներ մինչև օրս չի դատապարտվել, որ իր կողմից բանակին խոստացված 2,5 միլիարդ ԱՄՆ դոլլարից գեթ մեկ դոլլար մինչև օրս չի բռնագանձվել հան ցագործներից։

Ե՛ս եմ մեղավոր, որ հայտնի գրեթե բոլոր մեղադրյալներն ուղղակի փախել են Հայաստանից ու հույս չկա, որ նրանք կվերադարձվեն ու կենթարկվեն պատասխանատվության։ Ե՛ս եմ մեղավոր, որ կորոնովիրուսի դեմ պայքարը տապալվել է, որ ամեն օր այսքան մա հեր ենք գրանցում։ Հալա՛լ լինի քեզ, Նիկո՛լ ջան։ Ձեզ իսկապես հաջողվել է մեր ժողովրդի մի ստվար հատվածի մոտ ստեղծել այսպիսի համոզմունք։

Հ․Գ․ …2007 թվականին տպագրման համար մի վերլուծական հոդված էի ուղարկել ՛՛Հայկական Ժամանակ՛՛ օրաթերթի խմբագրություն:
Հոդվածում վերլուծվում էր ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամների և առհասարակ՝ Հանրապետության հիմնադիրների հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև հասարակության ներսում տիրող ատելության մթնոլորտը վերացնելու մասին՝ քաջ գիտակցումով, որ հաջողության հասնելու ճանապարհն անցնում է իրական սիրո, համերաշխության, հավատի, փոխադարձ հարգանքի, մեկը մյուսին ապավեն լինելու միջոցով…

Նիկոլը վերցրել եւ հոդվածի վերնագիրը դրել էր “Իրար ներելու ժամանակը” … Ժողովու՛րդ, ես զգուշացնում եմ, մեր ներսի չարությունը սպա նելու է մեզ… Չարությամբ հնարավոր չէ հասնել որևէ նվիրական նպատակի: Չարությունն ամենից առաջ սպա նում է այն սերմանողին ու որպես գործիք օգտագործողին… Ես սեփական կարծիք ունեմ․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *