Ֆլորա Բիչախչյանի հզոր կատարումը ստիպեց ժյուրիի անդամներին ոտքի կանգնել հենց առաջին իսկ վայրկյաններից

Ֆլորա Բիչախչյանը 22 տարեկան է, Եկատերինբուրգ քաղաքից․ Նա մասնակցել է նաև «Ну-ка, все вместе!» նախագծի 1-ին եթերաշրջանին։

Ֆլորան համոզված է, որ այս անգամ ամեն ինչ շատ լավ է ստացվելու։ Ֆլորան նշում է, որ նախորդ եթերաշրջանում շատ հուզված է եղել ու

եթե կարելի է անվանել այդպես, ապա «դեպրեսիայի» մեջ է եղել։ «Իմ տատիկը շատ անհանգստացած էր, երբ ես բեմ դուրս եկա։ Նա նախօրոք գնել էր

շատ մեծ հեռուստացույց ու կանչել էր հյուրերի, որ բոլորը տեսնեն իր թոռնիկի կատարումը» ։ Պետք է խոստովանենք, որ նման անհանգստությունը բնորոշ է բոլոր տատիկներին, այն էլ՝ հայ։

«Տատիկս շատ զայրացած էր Սերգեյ Լազարևի վրա»,- նշում է Ֆլորան։ Նրա խոսքով այս անգամ ժյուրիի անդամները իր շոուից կապշեն․ «Այս անգամ ես շատ եմ ցանկանում հասնել մինչև եզրափակիչ»։

Ֆլորայի փայլուն ելույթը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *