Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Առաջարկ իմ պետության կառավարությանը։ Ակընհայտ է` գտնվում ենք պատ երազմի մեջ, բազմաթիվ պետությունների առողջապահական համակարգերը
գերլար ված են, իսկ տնտեսությունները` գլխա տված։ Մի քանի տարբեր ստրատեգիաներ կան վիրուսի դեմ պայքարելու, Չինաստանի կամ Վրաստանի նման կոշտագույն մոտեցումից մինչև Բելառուսի, Շվեդիայի կամ Իրանի նման բաց մոտեցումը, տնտեսական առումով էլ`
ԱՄՆ-ի նման գումարով երկիրը հեղեղելուց մինչև Հայաստանի նման չնչին օգնությունը։ Մենք մեր ճանապարհն ենք ընտրել ու այն արդար ճանապարհ է։ Իրանի Ռուհանին ու Բելառուսի Լուկաշենկոն իրենց պետության քաղաքացիներին անկեղծ ասեցին. «Եթե փակվենք, ուրեմն սովից բազմակի
անգամ ավելի շատ մարդ կզո հվի, քան վարակից»: Եւ դա ճշմարտություն է նաև մեզ համար։ Եթե մեր առողջապահական համակարգը լիներ 2 տարի առաջվանը, երբ պետպատվերի 90 տոկոս գրպանվում էր մի կոնկրետ հիվանդանոցից, իսկ մյուսների մեջ մարդկանց բուժվելու
հերթը չէր հասնում և հիվանդանոցի դռան առաջ մարդիկ կյանքեր էին կորցնում, ուրեմն մենք այսօր բեռ նատարներով էինք մարդկանց թա ղելու։ Պետք է պարզապես մոմ վառել, որ գոնե 2 տարի հասցրել ենք քիչ թե շատ կարգի բերել երեսուն տարի բզ կտված ու թալանված պետությունը,
որն այսօր բավականին հաջող դիմագրավում է արհավիրքին։ Ես շատ բաների հետ համաձայն չեմ, կարծում եմ տնտեսական քաղաքականությունը վատն է, բազմաթիվ պաշտոնյաների հանդեպ թերահավատ եմ, սակայն մենք պատ երազմի մեջ ենք և արժի ամենքս մտածենք մի շատ կարևոր
բանի մասին` ԻՆՉՈՎ ՕԳՆԵՆՔ մեր Պետության ու մեր ընտրած կառավարությանը։ Եվ այսպես` ես իմ պետության կառավարությանն առաջարկում եմ ինձ 🙂 Ճիշտ է, ես խիստ զբաղված աշխատանք ունեմ, և 4 երեխայով ընտանիք, սակայն եթե որևէ մեկը կկարծի, որ ես կարող եմ ինչ-որ տեղ ինչ-որ բանով օգտակար լինել, ուրեմն ես
պատրաստ եմ անվճար շաբաթական մեկ օր տրամադրել այն օղակում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա։ Եթե կան այլ այդպիսի մարդիկ, կարող են կիսվել այս գրառմամբ և/կամ + դնեն։ Իսկ ով էր ճիշտ, կամ ով էր սխալ, կպարզենք պատերազմի ավարտից հետո, հիմա գերագույն հրամանատարին լսելու ժամանակն է։ Բոլորին առողջություն»։