Իսկ եթե անկեղծ, երևի առաջին անգամ քեզ համար նեղվեցի, քանի որ…Հայուհու անչափ հուզիչ գրառումը Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին

Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Բա Նիկոլ ջան , կյանքը անկանխատեսելի է։ Նրանք ովքեր ժամանակին գոռում էին “Նիկոլ վարչապետ” այսօր գոռում են ` “Նիկոլ հեռացիր” ։ Եթե անկեղծ երևի առաջին անգամ քո համար նեղվեցի։

Էդ հսկա քաղաքականությունը հաճախ հասարակ մարդկանց համար անհասկանալի է լինում , սակայն չէ, բոլորը պետք է հեղինակավոր կարծիք հայտնեն։ Ով գիտի ,թե էսօրվա դատավորների ընտրությունը հեռանկարում ինչ ունի։ Բայց դու էսօր քո հպարտ քաղաքացիներին

հիասթափեցրեցիր , էսօր գիտակցեցիր, որ բանակի սնունդով եւ ասֆալտով միայն աչք ես փակում , իսկ պետությունը նախ և առաջ արդարադատության անհրաժեշտություն ունի , դա էլ ձախողեցիր։ Կրթությունը , առողջապահությունը , այսօր արդարադատությունը ․․․

Վաղը ինչի՞ն սպասենք … Իսկ քո կողքին նորից քեզնով պաշտոնի եկած խեղկատակները վաղը քեզ առաջինն են լքելու ։ Այդժամ անակնկալի կգաս, որ քո կողքինները դարձել են այլ թայֆական , բայց ուշ կլինի ։ Ու այսքանի ֆոնին մի գրամ չեմ ափսոսում ,որ քո հետևից եկել եմ , ես քեզ վստահել եմ ,,,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *