Մարդիկ կմոռանան նոր իշխանության պոռոտախոսությունը, անփորձությունը, անտեղյակությունը, բայց չեն մոռանալու ՍԱ․․․ Լևոն Բարսեղյանի կոշտ անդրադարձը Խունդակարյանի՝ ՍԴ դատավոր ընտրելուն

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Առաջ նայեք․․․ Էսօրվանից, եթե ոչ երեկվանից, բոլոր հեղափոխական մարդիկ ու ուժերը, տասնամյակներով ձեռներից եկածն ու չեկածը արած, տասնութ թվին ոտքի ելած, ճամփեք փակած, ծե ծ կերած, քֆ ուրներ կերած, հնից զ զված, նորերին քվե տված ու հույսերով սպասած խմբերը, քաղաքական ու մերձքաղաքական ուժերը պարտավոր են վերանայել ու վերաիմաստավորել անցյալը, իրենց ակնկալածի ու ստացածի հարաբերակցությունը, գոտեպնդվել, ազատվել պատրանքներից, վերապլանավորել, վերածրագրավորել եւ նոր թափով շարունակել պայքարը մեր ազատությունների, իրավունքների եւ նոր Հայաստանի համար:

Նոր իշխանությունը այսօր ի դեմս Ազգային Ժողովի Իմ Քայլը խմբակցության, ցույց տվեց, որ առնվազն անկարող է համակարգային բարեփոխում իրականացնել Սահմանադրական դատարանում, իսկ մնացած խոստումների մասով, ինչպես օրինակ անցումային արդարադատություն գործարկելու, դատաիրավական բարեփոխումներ, այդ թվում արդյունավետ եւ հրատապ վե թինգ իրականացնելու, ոստիկանական ու դատախազական համակարգերի մաքրազտման մասով ուղղակի կիսաքնած է, ալակոտ ու բազմիմաստ անգործության է մատնված: Թե ուր են նոր ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների վերաբերյալ նոր օրենքը, նոր սահմանադրությունը, չգիտեմ, գուցե ինչ-որ մեկը տեսնող եղել է, իմ աչքից վրիպել է:

Մարդիկ, որ առանց հանգստյան օրվա պիտի աշխատեին տասնամյակների ավ երը մաքրելու ու նոր պետության հիմքերը գցելու համար, այնպիսի ինքնավստահությամբ են ներումներ շնորհում զավթարարների գործակատարներին ու նրանց տեղադրում իշխանության եւ պետության կառավարման համակարգի ղեկավար դիրքերում, որ կարծում եմ, տեսնես որտե՞ղ են ուզում մեզ գցել: Նոր իշխանությանը, կամ ավելի ճիշտ, իշխանության նորերին թվում է, թե հներն ուղղակի պատահաբար ձեթ են թափել մեր շապիկին, կարելի է մեր փոխարեն ներել նրանց ու անցնել առաջ, պատահական է եղել, հո դիտմամբ չեն արել:

Այն, որ նախիկինների այլան դակությունները անձամբ իրենց մաշկի վրա չզգացած կառավարիչները եւ պատգամավորները կարող էին այդպիսի միամիտ համերաշխացա վով տա ռապել, դեռ կարող եմ հասկանալ, սակայն Նիկոլն ու այն մի քանի հոգին, որոնք հալ ածվել են ֆիզիկապես, անարդարությամբ զր կվել են ազատությունից եւ այլ բաներից, ինչպես կարող էին նույն ցա վով տա ռապել, ինչպես կարող էին ընկնել փոսը, երբ իրենց սիրած ռեալպոլիտիկի դոկտրինն ասում է, որ քաղաքականության մեջ զեղչեր եւ զգացմունքեր չկան, կա հանրային/քաղաքական/ազգային շահ, շահ ու շահ: Տեսնես որն է Իմ Քայլի հասկացած հանրային շահը էսօրվա քվեարկությունից:

Կարող է՞ մտածում են, որ ժողովուրդն ու սերժիկները իրենց մասին մտածելու են, թե այ մարդ, ինչ բարի՜, հանդուրժո՜ղ, ինչ մեծահոգի՜ հեղափոխականներ են ու պը՞րծ, էդ է՞ր հանրային շահը: Սակայն մի օր Շաթիրյանը էլի խաղալիքները հավաքի, ասի, թե ես գնում եմ տուն, էլ Սահմաադրական դատարան չեմ ուզում, որտեւ գրասեղանը մի քիչ բարձր է, պաղպաղակ եմ ուզում, Էն ամբիոնին փռված մարդը կասի՝ ապեր, դիլխոր եմ, ես կյանքի տղա եմ, մեկդ չկարեցաք բացատրել, թե ինչու 1-ին անգամ ինձ չընտրեցիք, ինքն էլ չի կարենալու բացատրել, թե ինչու 1 անգամ մերժվելուց հետո համաձայնեց նորից թեկնածու լինել: Մեծարգո պարոն Խունդկարյանը…, (օօօօ, այս մասին 2 կմ կարող եմ պատմել), էն օյինն է դնելու Նիկոլի ու Արարատի ու Իմ Քայլը խմբակցության գլխին, որ Շաթիրյանին ու Թովմասյանին երանի տան: Թե բա՝ հանդուրժողականություն եւ համերաշխություն: Թող չուզողը ես լինեմ:

Հանդուրժողականությունը նախկիններին փողոցում մա հապա տժի ենթարկելու կոչերը դատապարտելն է, երկրից չարտաքսելու, հարեւանությամբ խաղաղ ապրելու դրվածքն է, երեխաներին չասելն է, թե գիտե՞ս հերդ քանի կյանք է կոր ծանել, քանի հոգի է արտագաղթել հորդ կամ մորդ պատճառով, հանդուրժողանակությունը հան ցանքների եւ քաղաքական պատվերների ներման կամքը չէ, այդպիսի ներողամտությունը ժողովուրդը, մեղմ ասած, էշություն է ասում: Իսկ պետության զավթիչների ու դրանց անմեղսունակ կամ այդ զավ թմանը կապ չունեցած ձեւացածների հետ համերաշխությունը ուղղակի հան ցագործություն է: Սերժիկը միայնակ էր կեղծել ընտրությունները՞, չհասկացա, միայնակ էր բոլոր տեղամասերում կեղծարարություն արել, քվեներ նկարել, կաշառք բաժանել, կոռուպցիա ծաղցկեցրել, դատեր վարել հա՞, բոլորը սուրբ եւ համերաշխության սուբյեկտ էին, միակ մե ղավորը Սերժիկն է՞ր, թե՞ ինքն էլ չէր, թե՞ «բոլորս ենք մեղավոր» եղել ու խաբար չենք եղել:

Իսկ հեղափոխության արեժքներին ու նպատակներին համերաշխությունը՞ որ դարակը դրեցիք, տիկնայք եւ պարոնայք: Հեղափոխությամբ իշխանության ապարատում հայտնվածներին կարող է թվալ, թե իրենց ստացած քվեն ցմ ահ է, կարող են կարծել, թե քանի որակյալ քաղաքական այլընտրանք չկա դաշտում, իրենք հա էլ կրած են, կարող են ծածուկ տենչալ՝ այնպես անել, որ ոչ մի այլընտրանք էլ չաճի, թեկնածուները միշտ լինեն իրենք, ջուր բաժանողները, սերժիկները, մերժիկները, խայտ առակված եւ քաղաքական աղբանոց շպր տվածները, որ մարդիկ ամեն անգամ գնան, ասեն՝ դե էս է, ինչ անենք, հո սերժիկներին չենք ընտրելու:

Նորերը կարող են համարել, որ քանի կարող են հներին հիշեցնել ու դրանով շան տաժել իրենց քննադատողներին, իրենք հա էլ կրած են լինելու: Սակայն էսօր մի սահման գծեցին, որ ոչ ոք չի մոռանալու, մոռանալ տալ են փորձելու, բայց սա չի մոռացվելու, 2 տարում չարածը կարելի է մոռանալ, սա անկարելի է, քանի որ մեր երկիրը երբեք դատական իշխանություն չի ունեցել, ունեցել է դատական համակարգ, սակայն որպես իշխանության ճյուղ չի ունեցել, ու այս 1,5 տարվա գալարապտույտ դեգերումներից հետո հեղափոխական իշխանությունը վերցրեց վերարտադրեց հներին եւ թա ղեց դատական իշխանություն ձեւավորելու ակնկալիքն էլ, ճանապարհն էլ:

Պատճառները շատ են ու գոնե ես այս պատճառները մատնանշել եմ բազմիցս: Զահլա չկա նորից պատմելու: Դրանք օբյեկտիվ են ու սուբյեկտիվ: Բայց քաղաքական կամքի առկայության դեպքում ամեն ինչ հաղթահարելի կլիներ, չուզեցին, նահանջեցին, խեղճացան, գիտեին իրենց համար գլխավորը՝ իշխանափոխություն, Սերժիկի ու դրա շրջապատի հրաժարեցումը: Արվեց, հեղափոխությամբ եւ ժողովորդով իհարկե, իսկ թե ինչ էր արվելու դրանից հետո՝ պետականաշինության, երկրի պետաիրավական համակարգի ազատագրման համար՝ չգիտեին ու չգրեցին, չսահմանեցին ու չարեցին, մի քանի մանր-մունր կիսաքայլերը ու ավելի շատ պաթոսնյակ ու լիրիկական զեղումները չհաշված՝ «հպարտ քաղաքացի», «Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են …», եւ այլն: Այ հողերս այն հպարտ քաղաքացու վրագլխուն, որի գործը լսելու են Խունդկարյանը, Թովմասյանը, Շաթիրյանն ու էն ամբիոնին փռված մարդը, ազգանունը չեմ կարողանում մտապահել, ներող կլինեն ինքն ու իրեն ՍԴ ուղարկողները:

Մարդիկ կմոռանան նոր իշխանության պոռ ոտախոսությունը, անփորձությունը, անտեղյակությունը, բայց չեն մոռանալու էսօրվա քննությունից կտրվելը: Ես մի քանի ամիս է մտածում էի, այժմ այստեղ ձեւակերպեմ: Մի քանի կարեւոր անելիք ունենք կամ ունեն բոլոր նրանք, որոնք իսկական եւ խորքային բարեփոխում են ցանկանում մեր պետական ու տեղական կառավարման համակարգերի:
Առաջինը Ամեն ջանք դնել, կարողությունենր զարգացնել ընտրական մեխանիզմի վերաապականում եւ վերազավթում թույլ չտալու համար, որ ընտրակեղ ծարարության մեքենան չգործարկվի նորովի, նորից մանկավարժներին չստ րկացնեն, նորից գործարարներին ու քրեականներին չլծեն քվեներ կեղծելու, սարքելու, նկարելու, ընդդիմադիրներ ծե ծելու, եւ սատ կացնելու հին ու եկամտաբեր գործին:

Երկրորդը Մաքուր, նոր քաղաքական ուժերի ձեւավորում եւ հզորացում, որոնք իրական գաղափարներով, ծրագրերով եւ ճանապարհային քարտեզներով կելնեն քաղաքական ասպարեզ, հանրային իսկական շահի պաշտպանության գաղափարների վեճ եւ մրցակցություն կհարուցեն, կմրցեն ու թույլ չեն տա «եզակի, անկրկնելի, միակ» քաղաքական մեծամասնության մեխանիկական վերարտադրություն:
2 գործն էլ հսկայական ջանք ու միջոց է պահանջում: Բայց, եթե կամենում ենք արդար Հայաստան ունենալ, պիտի բոլորս ջանք դնենք այս 2 պայմանն ապահովելու համար: Սա բազմաթիվ գործողություններ է պարտադրում, այդ մասին հետո կգրեմ, սակայն ամենագլխավորը հանրային կրթությունն է, մարդիկ ու նոր սերունդը պիտի լավ իմանա մեր հինունոր պատմությունը, քաղաքականապես գրագետ լինի, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանել սովորի, ազատվի զոմբաժից: Քաղաքացիական կրթությունը ու գրագիտությունը մեր փրկության ճանապարհն է:

Լևոն

Ես սա եմ համարում նոր եւ արդար Հայաստանի կառուցման ճանապարհ, այնպիսի Հայաստանի, որտեղ բոլոր հան ցագործները եւ վնա սատուները հատուցած կլինեն իրենց արածների համար, ու որտեղ մարդիկ հատուցված կլինեն զր կանքների համար: Եւ համոզված եմ, որ Էսօրվա Սահմանադրական դատարանը անկարող է այդ հատուցման ու հետագա արդարության երաշխավորը լինել: Այսօր Իմ Քայլն ու իշխող քաղաքական ուժը եկավ անուղղակի հայտարարելու, որ իրենք էլ չեն կարող երաշխավոր լինել նման պարզ գործի: Օրինավոր են, մաքուր մանդատով, բայց դա անբավարար եղավ:

Մինչդեռ անհնարինը չի լինում, ինչպես հայտնի է: Հետհեղափոխական իշանությունները, նույնիսկ մի քանի ընտրություն շարունակ, լինում են էկլեկտիկ, լինում են սխալական, երբեմն պատահական մարդկանցով լեցուն, անորոշ, հախուռն, վայրիվերո, սա բնական է եւ վատ է, սակայն ող բերգություն չէ, ող բերգությունն սկսվում է այն ժամանակ, երբ այդ իշխանությունը սկսում է խաբել ինքն իրեն: Հետո խաբելը հեշտանում է, որ տեւում է մինչեւ հաջորդ ընտրություններ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *